29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պերմյակովը դատապարտվեց

Գյումրիում ավարտվել է Ավետիսյանների սպանության գործով դատական գործընթացը:

Օգոստոսի 23-ին՝ եզրափակիչ դատական նիստի ժամանակ, դատավոր Հարություն Մովսեսյանը հրապարակեց դատավճիռը: Ամբաստանյալ Վալերի Պերմյակովը մեղավոր է ճանաչվել մեղադրական բոլոր կետերով՝ Ավետիսյաների ընտանիքի անդամների սպանություն  (104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 8-րդ կետեր), զինված հարձակում (175-րդհոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետեր),  սահմանի ապօրինի հատման փորձ (34-329 հոդվածի 1-ին մաս): Դատարանի վճռի համաձայն՝ Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Նշենք, որ վերջին նիստում ուժեղացվել էին անվտանգության միջոցառումները, մեծացվել էր նաեւ ոստիկանների թիվը: Դատավճիռը հրապարակվել է սպանվածների հարազատների եւ իրավահաջորդների ներկայացուցիչների ներկայությամբ: Ավելի վաղ տուժած կողմի փաստաբանները հրաժարվել էին մասնակցել գործընթացին՝ հայտնելով, որ դատավորը մերժում է իրենց միջնորդությունները եւ սահմանափակված է իր գործողություններում:

2015-ի դեկտեմբերի 18-ին սկսված դատական գործընթացը, չնայած բազմաթիվ բողոքների, ընթանում էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի կայազորային դատարանի տարածքում:  Ամբողջ գործընթացի ժամանակ Վալերի Պերմյակովը հրաժարվում էր ցուցմունք տալ՝ սահմանափակվելով մեղքն ամբողջովին ընդունելով: Առանցքային վկաների մի մասը դատարան այդպես էլ չներկայացավ, դրա փոխարեն հրապարակվել էին քննության ընթացքում նրանց ցուցմունքները: Դատական լսումների ժամանակ պարզվել էր, որ քննչական փորձը կատարվել էր Ավետիսյանների տան մակետի վրա, այլ ոչ թե հենց Ավետիսյանների տանը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով քննությունը չի ընթացել պատշաճ մակարդակով, հայտնի չեն հանցագործության դրդապատճառները, հնարավոր հանցակիցները կամ պատվիրատուները: Ռուսաստանից նյութական վնասը հատուցելու համար քաղաքացիական հայց ներկայացնելու մասին տուժող կողմի իրավահաջորդների մյուս փաստաբանների միջնորդությունը մերժվել է:

Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2015-ի հունվարի 12-ին: Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2015-ի հունվարի 12-ին Գյումրիի ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն ու սպանել տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին ու փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին: Հետո նա դանակով հինգ հարված է հասցրել 6-ամսական Սերյոժա Ավետիսյանին: Յոթ օր անց երեխան մահացել էր հիվանդանոցում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ