Կյուրեղյանների մոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների մոր՝ Նվարդ Բիլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Արմենակ Կյուրեղյանից :
Նշենք, որ Նվարդ Բիլյանը մեղադրվում էր ՔՕ 235 հոդվածի 4-րդ մասով՝ զենք (դանակ) կրելու համար:
Նվարդ Բիլյանին օգոստոսի 5-ին բերման էին ենթարկել հուլիսի 17-ին իր մոտ հայտնաբերված սառը զենքի (դանակ) գործով։
Նշենք, որ տիկին Նվարդի երեք որդիներն անազատության մեջ են, երկուսը` Արեգ և Սերգեյ Կյուրեղյանները «Սասնա ծռեր» խմբի գործով, մեկը՝ Հայկ Կյուրեղյանը ոստիկանի վրա օդամղիչ ատրճանակից ոստիկանի ուղղությամբ կրակելու համար: Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: