24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Աշոտ Պետրոսյանին և Արամ Մանուկյանին «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ

Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանին և Արամ Մանուկյանին «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այդ մասին  տեղեկացնում է Աշոտ Պետրոսյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը: Հիշեցնենք, որ նրանք երկուսն էլ ՊՊԾ գնդում եղած ժամանակ հրազենային վիրավորում էին ստացել և ենթարկվել վիրահատության:

Դատարանը չփոխեց հուլիսյան դեպքերի գործով կալանավորված Գագիկ Միքայելյանի խափանման միջոցը

2016 թ. սեպտեմբերի 2-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննարկելով Գագիկ Միքայելյանի խափանման միջոցը փոխարինելու և գրավի դիմաց վերջինիս ազատ արձակելու վերաբերյալ՝ Գ. Միքայելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի միջնորդությունը, մերժել է այն: Այս մասին հայտնում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից։ Դատարանն իր որոշումը հիմնավորել է արարքի վտանգավորության աստիճանով […]

Առեւանգել ու սպանել են 2 տարեկան փոքրիկին /վիդեո/

Ողբերգական սպանություն է տեղի ունեցել ՌԴ Իվանովոյում։ Առեւանգել ու սպանել են 2 տարեկան փոքրիկի, պատճառը խանդն է։ Երեխային առեւանգել ու սպանել է նրա հոր օրինական կինը՝ երեխան ծնվել էր արտաամուսնական կապից։ Մանրամասները՝ տեսանյութում

55 հոգի վարակվել են հեպատիտ Ա-ով՝ ելակով սմուզի խմելուց հետո

ԱՄՆ-ում 55 հոգի վարակվել են հեպատիտ Ա-ով այն բանից հետո, երբ Եգիպտոսից ներմուծված սառեցված ելակով սմուզի են խմել։ Վարակվածները տարբեր նահանգներից են, սակայն բոլորն էլ նույն ներմուծված մթերքից են օգտագործել։ Թեեւ ելակի ներմուծումն արգելվել է, սակայն ակնկալվում է, որ վարակվածների թիվը կարող է նկատելիորեն աճել՝ այս հիվանդությունը բավական երկար գաղտնի շրջան ունի։ Երկրի առողջապահության նախարարությունը […]

Լուսաղբյուրում որդին մորը ծեծելով է սպանել

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել սեպտեմբերի 3-ին, ժամը 2-ի սահմաններում, Շիրակի մարզի Լուսաղբյուր համայնքում տեղի ունեցած սպանության մասին: Ըստ այդմ, նշվում է, որ Լուսաղբյուրի գյուղապետից ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց գյուղի հովիվը սպանել է մորը: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ 31-ամյա Հովհաննես Չեռնոմորյանը տանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է մոր՝ […]

CHARLIE HEBDO-ն ծաղրանկար է հրապարակել Իտալիայի երկրաշարժի թեմայով /ֆոտո/

Ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթը, որը հայտնի է իր ծաղրանկարներով, հերթական ծաղրանկարներն է հրապարակել, այս անգամ` Իտալիայի երկրաշարժի թեմայով: Ծաղրանկարնից մեկում երկրաշարժից տուժած կին եւ տղամարդ են, որոնք կանգնած են դիերի կողքին: Դիերը անվանել են լազանյա, կնոջ գլխավերեւում գրված է պաստա, իսկ տղամարդու գլխավերեւում գրված է` պեննե տոմատի սոուսով:   Մյուս ծաղրանկարում կին է ավերակների ֆոնին ու գրված […]

Թուրքական զինուժը հարձակվել է Քոբանիի խաղաղ բնակիչների վրա

Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Քոբանի քաղաքի բնակիչների և թուրքական զինված ուժերի միջև բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է  «Ilerihaber» լրատվական կայքը,  թուրքական զինուժը հարձակվել է Քոբանիի խաղաղ բնակիչների վրա, ովքեր բոյկոտել են սահմանին Թուրքիայի կողմից «անվտանգության պատի» կառուցումը: Քոբանիի բնակիչները պնդել են, որ իբր անվտանգության նկատառումներով կառուցվող պատը իրականում կանգնեցվում է Սիրիայի տարածքում, […]

Թալանել է քնած հարազատներին

Օգոստոսի 26-ին ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բաց դռնից մուտք են գործել Թ.-ի տուն եւ գողացել նոութբուք համակարգիչ եւ 2 բջջային հեռախոս՝ պատճառելով 395.000 դրամի վնաս: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ սեպտեմբերի 1-ի երեկոյան մեղայականով բաժին է ներկայացել 50-ամյա Արթուր Ա.-ն եւ խոստովանել, որ օգոստոսի 26-ին, ժամը 2-ի սահմաններում, գնացել է իր […]

Ի՞նչ վիճակում է 33 օր հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը /վիդեո/

«Բժիշկների վերջին զննման տվյալներով ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը առայժմ նորմայի մեջ է»,-այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «ՄԻՊ աշխատակազմը մշտական կապ է պահպանում այն բանտի հետ, որտեղ գտնվում է կալանավորված Ղուկասյանը: Օգոստոսի 31-ին ու սեպտեմբերի 1-ին նրան այցելել են ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները: Անցած հանգստյան օրերին նրան զննել են […]

ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի կողմից վիճարկվող հոդվածները

Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինված խմբավորման անդամներ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածների՝ 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը: ՍԴ-ն որոշեց, որ վիճարկվող հոդվածները` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը, 288-րդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի