27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծեծել են, որ խոստովանի չկատարած հանցագործությունը.կալանավորի հաղորդումը

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կարեն Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի փետրվարի 7-ին ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին, որտեղ նույն բաժնի մի շարք ծառայողներ եւ Շիրակի մարզային վարչության ծառայողն իրեն մեղադրել են անծանոթ կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ:

ՀՔԾ-ից հայտնում են, որ այնուհետեւ ոստիկանության հիշյալ աշխատակիցները բռնություն են կիրառել իր նկատմամբ, որպեսզի խոստովանի իրականում իր կողմից չկատարված հանցագործությունը:

Խոշտանգման դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ