26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հյուսիսային պողոտայում տղամարդ է հանկարծամահ եղել

Հյուսիսային պողոտայում մեծահասակ տղամարդ է մահացել, ում ինքնությունն առայժմ անհայտ է: Շտապ օգնության աշխատակիցները դեպքի վայրում են:  Ոստիկանությունից  հաստատում են, որ  տարիքով տղամարդը հանկարծամահ է եղել: Մանրամասները ճշտվում են:

Երիտասարդ աղջկա կողմից վրաերթի ենթարկված երեխան մահացել է

Նախօրեին Արտաշատի Մխչյան գյուղում վրաերթի է ենթարկվել 5-ամյա աղջիկ։ Գյուղացիները որոշ մանրամասներ են պատմել ֆոտոլրագրողին, ըստ որոնց՝ ավտոմեքենան եղել է “Ռենջ Ռովեր” մակնիշի և այն կայանված է եղել մահացած երեխայի տան դիմաց։ Երեխան հեծանիվով խաղալով եկել և կքանստել է ավտոմեքենայի աջ անվադողի մոտ։ Իսկ վարորդը՝ Ալլա Ադիբեկյանը մեքենայի ձախ կողմից մոտենալով նստել է իր “Ռենջ […]

Մոսկվայում սպանված գործարարը Դեդ Հասանի “քարտուղարության պետն” է եղել

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել Մոսկվայում վարձու մարդասպանի կողմից սպանված Իլհար Օղլի Ջաբրայիլովի կենսագրությունից: Քրեական աշխարհում նա ավելի շատ հայտնի է Դանաբաշ անունով եւ Դեդ Հասանի հանցախմբի կարեւոր դեմքերից է: Ջաբրայիլովին նույնիսկ համարում էին այդ ազդեցիկ մաֆիոզի “քարտուղարության պետը”: Վերջին տարիներին Դանաբաշը Դեդ Հասանի` Ասլան Ուսոյանի ամենամտերիմ մարդկանցից մեկն է եղել, ով պատասխանատու էր հանցավոր […]

Իրաքում 24 մարդ է զոհվել մի քանի պայթյունների արդյունքում

Իրաքի մի շարք քաղաքներում տեղի ունեցած պայթյունների արդյունքում 24 մարդ է զոհվել, առնվազն 71  մարդ վիրավոր է, տեղեկացնում է “Associated Press”-ը: Մահացու գրոհ է եղել Քիրկուկ քաղաքում, որտեղ 2 ավտոմեքենաների պայթյունը 4 մարդու մահվան պատճառ է դարձել: Չարագործների թիրախը ոստիկանական պահակազորն է եղել: Երկրի մայրաքաղաք Բաղդադում ահաբեկիչներն իրագործել են 5 պայթյուն, որոնց զոհն է դարձել […]

Պինգվինը խափանում էր ընտրությունները

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածու հանրապետական Նյուտ Գենգրիչը որոշել է Միսուրի նահանգում ծանոթանալ տեղի կենդանաբանական այգու տեղանքին եւ իր համար անհատական էքսկուրսիա է կազմակերպել, տեղեկացնում է “Политика” կայքը: Նա դիտել է վայրի կատուների վանդակները, հետեւել կոկորդիլոսների կյանքին, նույնիսկ ագրեսիվ կենդանիները “բարյացակամ” են գտնվել հայտնի այցելուի նկատմամբ: Սակայն ամեն ինչ փոխվել է, երբ Գենգրիչը մոտեցել է մագելանյան […]

Բացահայտվել է “դարի կողոպուտը”

Սերբիայում 6 մարդ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են մի հանցագործության մեջ, որը տեղական մամուլում հայտնի է “դարի կողոպուտ” անվանումով: Այդ մասին հաղորդում է “B92”-ը: Խոսքը միջազգային “Securitas” անվտանգության ընկերության ինկասացիայի մեքենայից կողոպուտի մասին է: 2011-ի մարտի 10-ին ինքնաձիգներով զինված եւ դիմակներով մարդիկ հարձակվել էին մեքենայի վրա եւ թաքնվել 5 պարկ փողերով: Գողացված գումարը գնահատել էին […]

Ուժգին պայթյուն ու հրդեհ մայրաքաղաքում. այրված մարդիկ

Այսօր ուժգին պայթյուն է եղել մայրաքաղաքի Հարավ-Արևմտյան Բ-1 թաղամասում: Դրան հաջորդել է խոշոր հրդեհը թիվ 134 շենքի հարևանությամբ գտնվող ավտոնտակներում: Պայթյունից ավտոտնակի դարպասը մի կողմ է թռչել՝ վնասելով մի քանի քաղաքացիների: Կան նաև այրվածքներ ստացածներ: Ըստ ականատեսների, ավտոտնակը ծառայել է  իբրև ներկանյութերի և քիմիական լուծույթների պահեստ, և հրդեհի ուժգնությունը պայմանավորված էր նաև դրանով: Անմիջապես դեպքի […]

13-ամյա երեխայի կրակոցը մեծ սկանդալի առիթ է դարձել

Ֆելիպե Խուան Ֆրոյլան Մարիչալարը` Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսի թոռը, շփոթմամբ կրակել  է իր ոտքի վրա` հրաձգության դասընթացի ժամանակ: 13-ամյա արքայազնը կրակել է փոքր տրամաչափի  հրացանից, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Միաժամանակ Իսպանիայում սկանդալ է ծագել` կապված այս միջադեպի հետ: Ըստ Իսպանիայի օրենքի` մինչեւ 14 տարեկան երեխաներին արգելված է նույնիսկ ձեռքում զենք պահել, առավել եւս` […]

Լուրջ միջադեպ թուրք-սիրիական սահմանի վրա

Լուրջ միջադեպ է տեղի ունեցել թուրք-սիրիական սահմանի վրա: Կրակ է  արձակվել սիրիացի փախստականների ճամբարի վրա: Ինչպես տեղեկացնում է “Интерфакс”-ը, առնվազն 2 մարդ է զոհվել, 15-ը վիրավոր են: Ամենայն հավանականությամբ հարձակումն իրագործել են սիրիական զորքերը: “ИТАР-ТАСС”-ի տվյալներով` Թուրքիայի արտգործնախարարությունն արդեն խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե Սիրիայի կողմից Թուրքիայի տարածքում կրկին կրակոցներ հնչեն: Արտգործնախարարությունը նշել է […]

“Նա իսկական տղամարդ է”. Տուլայի նահանգապետը` հայազգի գործարարի մասին /վիդեո/

Տուլայի մարզի բնակիչ, 52-ամյա ձեռնարկատեր Գեղամ Սարգսյանն ընտանիքի անդամներին պաշտպանելու համար խոհանոցային դանակով սպանել է 3 զինված հանցագործներին, որոնք ներխուժել են նրա տուն, իսկ 4-րդին հաջողվել է փախչել: Քննիչներն արդեն հայտարարել են, որ կարող է առաջ քաշվել անհրաժեշտ ինքնապաշտպանության փաստը: Ինքը` Գեղամ Սարգսայնն այժմ գտնվում է հիվանդանոցում` գանգաուղեղային եւ դանակահարության բազմաթիվ վնասվածքներով, տեղեկացնում է “Երկրամասը”: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված