27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Գրող Վրեժ Իսրայելյանն ինքնասպանությունից առաջ երկտող է թողել /ֆոտո/

Այսօր՝ հունիսի 14-ին, 1-03 ծառայության շտապօգնության բրիգադը ահազանգել է Ոստիկանության Արաբկիր բաժին և հայտնել, որ կանչով մեկնելով Վաղարշյան 19/1 շենք, բնակարաններից մեկում հայտնաբերել է հրազենային վնասվածքով մահացած տղամարդու դի: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:Տեղեկացնում է shamshyan.com-ը: […]

Կարող ա՞ գոմիկ են… Հրազդանի կիրճում ջարդել են քիթը

Հունիսի 10-ին Հրազդանի կիրճում չորս երիտասարդ ծեծել են Արման Գալստյանին /անունը փոխված է-խմբ./: Նշենք, որ կիրճի այդ տարածքում սովորաբար գեյերն են հավաքվում: “Ինձ համար զբոսնում էի, ժամը չորսի կողմերն էր, մեկ էլ տեսա մի 4 հոգի 18-20 տարեկան միանգամից հարձակվեցին վրես, քաշքշեցին”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Արմանը:  Նրա խոսքով, ոչ մի խոսակցություն չի եղել ոչ մի թեմայով: […]

Ես աստված էի կանչում … տղերքը մարդ սպանող չէին /վիդեո/

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է “Հարսնաքարի” գործով դատավարությանը: Հիշեցնենք, անցած տարի Հայրապետյանին պատկանող ռեստորանային համալիրում սպանվել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Դատական վերջին նիստերից մեկում հարցաքննվեց նաեւ Հայրապետյանը: Նա դատարանում ասաց, որ հիմք ընդունեն նախաքննական մարմնին տրված ցուցմունքը: “Ի՞նչ պիտի ասեի, ավելացնելու բան չունեի” ,-նկատեց ՀՖՖ նախագահը: Ռուբեն […]

Տեսախցիկը ֆիքսել է ՛՛ԲԱՄՕ՛՛-ի սեփականատիրոջ սպանության մասնրամասները /վիդեո/

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Մոսկվայի ամենահայտնի հյուրանոցներից մեկի` “Lotte Plaza Hotel”-ի մոտ սպանվել է “ԲԱՄՈ” ընկերության սեփականատեր, գործարար, Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայր Հովիկ Մուրադյանը: Համացանցում արդեն հայտնվել է տեսանյութը, որում ակնհայտորեն երեւում է, թե ինչպես է սպանվում գործարարը:  

Զգուշացե’ք, օձերը ակտիվացել են

Ինչու՞ են ակտիվացել օձերը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը այսօր ևս օձերի տներ մտնելու դեպքեր է արձանագրել: Հունիսի 12-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Կամոյի փողոցի թիվ 12 հասցեում` «Վարդաձոր» ռեստորանի մոտակայքում, նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ […]

Մոսկվայում սպանվել է ‘ԲԱՄՈ

Մոսկվայի “Lotte Plaza Hotel” հյուրանոցի մոտակայքում սպանել են Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանի եղբորը` խոշոր գործարար Հովիկ Մուրադյանին: Հանցագործին հաջողվել է փախուստի դիմել դեպքի վայրից: Իրավապահ մարմիններն արդեն քայլեր են ձեռնարկել նրան բերման ենթարկելու համար, գրում է “lifenews”-ը: 51-ամյա ձենարկատերը հյուրանոց է ժամանել հանդիպման: Նա իջել  է իր  “BMW” մակնիշի ավտոմեքենայից եւ շարժվել դեպի հյուրանոց: […]

Դարձյալ զոհեր Թուրքիայում /վիդեո/

Թուրքիայում տիրող անկարգությունների զոհերի թիվը 4-ի հասել: Տուժածները մոտ 5 հազարն են: Այդ մասին հաղորդում է “Reuters” գործակալությունը` հղում անելով երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ողջ երկրում արդեն 15 օր շարունակ հակակառավարական ցույցեր են ընթանում: Դրանք սկսվեցին Ստամբուլից` ի պաշտպանություն Գեզի զբոսայգու: Ցույցերին զուգահեռ անկարգություններ են ընթանում: Իշխանությունները հայտարարում են, որ ցույցերը որեւէ կապ չունեն […]

14 զոհ` Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում

Դամասկոսի կենտրոնում գտնվող Մարջա հրապարակում տեղի ունեցած կրկնակի պաթյունների հետեւանքով  14 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը վիրավոր են, հաղորդում է սիրիական “SANA” գործակալությունը: Ըստ նախնական տվյալների` պայթյունները տեղի են ունեցել ոստիկանական բաժանմունքի մոտ: Պայթուցիկ սարքերը գործարկել են ահաբեկիչ-մահապարտները: Հաղորդվում է նաեւ, որ հրապարակը օրվա ցանկացած պահին մարդաշատ է, քանի որ շրջակայքում բազմաթիվ խանութներ եւ […]

Եվրոպայում տեղի ունեցած ջրհեղեղները տասնյակ միլիարդավոր եվրոյի վնաս են հասցրել /վիդեո/

Կենտրոնական Եվոպայում տեղի ունեցած ջրհեղեղների հետեւանքները լիկվիդացնելու համար, ըստ նախնական հաշվարկների, մի քանի միլիարդ եվրո հարկավոր կլինի: Զոհերի թիվը տատանվում է 8-21-ի միջեւ: Գերմանիայում, Չեխիայում եւ Հունգարիայում հոսող գետերի ջրի մակարդակը ռեկորդային ցուցանիշների է հասել, գրում է “Российская газета”-ն: Հորդառատ անձրեւները եւ սողանքները ջրհեղեղի պատճառ են դարձել նաեւ Շվեյցարիայի մի քանի կանտոններում, ինչի հեեւանքով երթեւեկությունը […]

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին վշտով հայտնում է

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին վշտով հայտնում է, որ սույն թվականի հունիսի 8-ին Վիեննայում 53 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացավ Ավստրիայում ՀՀ դեսպանության խորհրդական Արթուր Վահագնի Մուշեղյանը: Արթուր Մուշեղյանը ծնվել է 1960 թ.-ին: 1982թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, 1996-ին՝ Վիեննայի դիվանագիտական ակադեմիան: Արթուր Մուշեղյանը 1992 թ. դիվանագիտական ծառայության է անցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված