Սոչիի ոստիկանները լոմով բռնաբարել են հայ շինարարին

Սոչիում հետաքննություն է ընթանում 2 հայ բանվորների գործով, որնոց նկատմամբ` իրենց իսկ խոստովանությամբ, խոշտանգումներ են իրականացվել: Ոստիկանությունը ձերբակալել է 2 արտագնա աշխատակիցներին այն պահին, երբ նրանք իրենց աշխատավարձն են պահանջելիս եղել: Ոստիկանական բաժանմունքում նրանց մեղադրել են ոչ միայն նախօրեին աշխատավայրից շինարարական նյութեր գողանալու, այլ նաեւ ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու մեջ, գրում է “Ազատություն” ռադիոկայանը: […]