Առավոտ կանուխ՝ գյուրզա

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հուլիսի 1-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասի 16-րդ փողոցի թիվ 14 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը (գյուրզա) եւ տեղափոխել անվտանգ տարածք: