03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Աներեւակայելի դաժանությամբ սպանություն . անչափահաս տղան կտրել է տղամարդու գլուխը եւ դրանով ֆուտբոլ խաղացել

Մոսկվայում հետաքննվում է ծայրահեղ դաժանությամբ սպանությունը, որը կատարել է անչափահաս տղան` ավարտական երեկոն նշելու ընթացքում:

Գլխավոր կասկածյալը 17-ամյա Նիկիտան է, որին վռնդել են քոլեջից: Հենց նրա բնակարանում էլ տեղի է ունեցել գինարբուքը` իբր թե ավարտական երեկոն, որի հետեւանքն էլ դարձել է դաժան սպանությունը: Բացի անչափահաս երիտասարդից, հանցագործությանը մասնակցել են նաեւ նրան հյուրընկալած 18-ամյա Վլադիսլավը եւ գործարանի  20-ամյա մի աշխատող: 

Առանձնակի դաժանություն է ցուցաբերել նրանցից ամենակրտսերը: Հարբած վիճակում նա դուրս  է եկել փողոց, իսկ հետո վերադարձել եւ հայտնել ընկերներին, թե իրեն ծեծել են: Նրանք եւս դուրս են եկել`պարզելու ամեն ինչ, սակայն ոչ ոքի չեն տեսել: Այնուհետեւ Նիկտան ուշադրություն է դարձրել փոքրիկ խցիկում քնած անտուն ծերունու վրա: Տղան սկսել է դաժանորեն ծեծել ծերունուն` “ցատկելով նրա դեմքի վրա”:

Արնաքամ մարդուն թողնելով` ընկերները վերադարձել են տուն, որտեղից Նիկիտան վերցրել է դանակ, սղոց եւ կացին եւ կրկին վերադարձել փողոց: Վլադիսլավի խոսքով` նա կտրել է դեռեւս կենդանի մարդու գլուխը, բերել այն տուն, լվացել:  Վլադիսլավն այդ ժամանակ նստած  է եղել համակարգչի դիմաց: Նիկիտան, ընկերոջը “նվեր” առաջարկելով, կտրել է տղամարդու լեզուն, իսկ հետո էլ հանել է աչքը եւ դրել ընկերոջ կողքին:

Այնուհետեւ դանակով կտրելով դիակի մազերը` նրանք սկսել են կմախքով ֆուտբոլ խաղալ: Նման “զվարճանքներից” հոգնելով` ընկերները պահանջել են, որ Նիկիտան հավաքի այդ ամենը: Նա մարմնի մնացորդները հավաքել է տոպրակի մեջ եւ աղբարկղը նետել: Ընկերներն այդ ամենից հետո պառկել են եւ հանգիստ քնել, որից հետո նրանց արթնացրել է ոստիկանությունը: Ցուցմունքում Վլադիսլավն ասել է, որ Նիկիտային  ծանոթ է 7.5 տարի, նա միշտ “խաղաղ” է եղել եւ երբեւէ դաժանությունների նկատմամբ հակում չի ցուցաբերել: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ