21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Փլուզում Երեւանում. Կենտրոնը հոսանքազրկվել է

Ըստ shamshyan.com-ի,  Երեւանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աղայան թիվ 19 հասցեի հարեւանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում փլուզում է տեղի ունեցել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման պատճառը ենթակայանի հարեւանությամբ եւ նշված շենքի արանքում կառուցվող առեւտրի սրահով ու գրասենյակային տարածքներով շենքի կառուցումն է, որի շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ շինարարների եւ նրանց պատվիրատուների ղամազության հետեւանքով մի […]

Իսլամիստներն սպանել են սիրիական ապստամբների ղեկավարներից մեկին

“Սիրիայի Ազատագրական բանակի” բարձրաստիճան գործիչ Քամալ Համամին, ըստ ստացված տեղեկությունների, սպանվել է հակառակորդ ապստամբ խմբավորման կողմից, որը կապված է “Ալ-Քաիդայի” հետ, հաղորդում է “BBC”-ն: Համամին, ով իր կազմակերպության գերագույն ռազմական խորհրդի կազմում է, հանդիպման է գնացել “Իրաքի եւ Լեւանտի Իսլամական Հանրապետության” ղեկավարների հետ` համատեղ ռազմական ծրագրերը քննարկելու համար:  Դրանից հետո “Սիրիական Ազատագրական բանակի” մամլո քարտուղարը […]

Խոշոր ավտովթար գիշերային ակումբի մոտ

Հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ “Շառլոտ” գիշերային ակումբի դիմաց, ավտովթար է տեղի ունեցել: Տեղեկացնում է shamshyan.com-ը:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ: […]

Մարգարիտան կախվել է պատշգամբի բազրիքից

Այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 16.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի 7-րդ հարկի պատշգամբի երկաթյա կառուցատարրին կանգնած է քաղաքացի, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ,  հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, ԱԻ արձագանքման խումբը և մեկ ավտոսանդուղք: Դեռևս չբացահայտված […]

Հրդեհ բուսաբանական այգում

Հուլիսի 10-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Բուսաբանական այգու տարածքում այրվել է 200 քմ մակերեսով խոտածածկ տարածք,  Արարատի մարզիՈսկետափ գյուղում` 160 հակպահեստավորվածանասնակեր, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 123/1 տան մոտակայքում` 50 քմ խոտածածկ տարածք, Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից դեպի Թանահատ վանական համալիր տանող ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում` 4000 քմ, Կոտայքի մարզի  Չարենցավանքաղաքի 2-րդ դպրոցի խաղադաշտում` 2 քմ խոտածածկ տարածք:  Բոլոր հրդեհները մեկուսացվել […]

Նոր պայթյուններ Սիրիայում. զոհերի թվում կանայք եւ երեխաներ են

Սիրիայի Հոմս քաղաքի Աքրամ թաղամասում նախօրեին 4 խաղաղ քաղաքացի է զոհվել, 40-ը վիրավորվել են` 2 մեքենաների պայթյունի արդյունքում: Ահաբեկչության զոհերի թվում կանայք եւ երեխաներ են, գրում է “argumenti.ru”-ն: Պաշտոնական աղբյուրից “ՍԱՆԱ” գործակալությանը հայտնել են, որ խիտ բնակեցված թաղամասում ահաբեկիչները 2 ավտոմեքենա են պայթեցրել` մեծ քանակությամբ պայթուցիկ նյութերով: Մեծ վնաս է հասցվել բնակելի տներին, խանութներին եւ […]

Հրդեհներ՝ Հայաստանի տարբեր վայրերում

Հուլիսի 9-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արարատի մարզի Դարակերտ գյուղում այրվել է մոտ 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ` 900 քմ , Հալաբյան փողոցի թիվ 41 շենքի բակում` 30քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում` 3000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր […]

Ահաբեկչություն Բեյրութում. տուժածների թիվը գերազանցում է 50-ը /վիդեո/

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թիվը շարունակում է աճել: Պայթուցիկ սարքը գործարկվել է շիաների “Հեզբոլլահ” կազմակերպության կողմից հսկվող թաղամասում: Ահաբեկչությունը տեղի է ունեցել մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա սկզբին, հաղորդում է “euronews”-ը: Լիբանանի ներքին գործերի նախարար Մարվան Շարբելը ահաբեկչության մեջ մեղադրում է այն ուժերին, որոնք նրա կարծիքով փորձում են խառնաշփոթ ստեղծել շիաների եւ […]

Վթարի է ենթարկվել Շուշան Պետրոսյանի ամուսինը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 8-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Shamshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 22:00-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Կոմիտասի անցուղու խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 35-ամյա Կարեն Խաչատրյանի վարած Daewoo Nexia մակնիշի 09 ՏՍ 565 […]

Վտանգ ներկայացնող քարը ապամոնտաժվել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝հուլիսի 8-ին, ժամը 11.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 շենքի 4-րդ հարկի արտաքին պատից քար է թուլացել. առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարներն ապամոնտաժել են քարը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի