12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ահաբեկչություն Բեյրութում. տուժածների թիվը գերազանցում է 50-ը /վիդեո/

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թիվը շարունակում է աճել: Պայթուցիկ սարքը գործարկվել է շիաների “Հեզբոլլահ” կազմակերպության կողմից հսկվող թաղամասում: Ահաբեկչությունը տեղի է ունեցել մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա սկզբին, հաղորդում է “euronews”-ը:

Լիբանանի ներքին գործերի նախարար Մարվան Շարբելը ահաբեկչության մեջ մեղադրում է այն ուժերին, որոնք նրա կարծիքով փորձում են խառնաշփոթ ստեղծել շիաների եւ սունիների միջեւ:

Թե ով է կանգած ահաբեկչության ետեւում, հայտնի չէ: Ավելի վաղ շիաների “Հեզբոլլահ” կազմակերպությունը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելու մասին, ինչը մուսուլման սունիների զայրույթն առաջ բերեց: Սակայն լիբանանյան քաղաքական գործիչները չեն շտապում հանդես գալ կոնկրետ անձանց դեմ մեղադրանքներով: Իսկ ահա Իսրայելի իշխանությունները շտապել են հայատարարել, որ իրենք որեւէ կապ չունեն Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության հետ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ