19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Ոստիկանները ջրի շիթեր են արձակել հարսանիքի մասնակիցների վրա /ֆոտո/

Ստամբուլի իրավապահ մարմինները ջրցան մեքենաների միջոցով ցրել են Գեզի զբոսայգում ընթացող հարսանեկան արարողության մասնակիցներին: Ինչպես տեղեկացնում է “Associated Press”-ը, երիտասարդները ծանոթացել են զբոսայգու պաշտպանությանն ուղղված ցույցերի ժամանակ, այդ պատճառվ էլ որոշել են իրենց հարսանեկան արարողությունն անցկացնել հենց Թաքսիմ հրապարակում` Գեզի զբոսայգու տարածքում: Սակայն նրանք չեն կարողացել իրականացնել իրենց ցանկությունը, քանի որ ոստիկանները ոչ միայն ցուցարարների […]

Այրվել է “FEMEN”-ի կենտրոնակայանը

Փարիզում այրվել է “FEMEN” շարժման մարզական կենտրոնակայանը, հաղորդում է “НТВ”-ն: Հրդեհը բռնկվել է 3-րդ հարկում, սակայն տուժել է նաեւ 2-րդ հարկը: Ամենից շատ այրվել է Իննա Շեւչենկոյի սենյակը: Հրդեհի պահին նա այնտեղ չի եղել: Դժբախտ պատահարի պահին կենտրոնում են եղել միայն շարժման 2 ակտիվիստները: Աղջիկները ժամանակին են արթնացել եւ կանչել են հրշեջներին: Ոչ ոք չի […]

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 21-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երեւանի Դավիթաշեն 3-րդ եւ 4-րդ թաղամասերի միջակայքում այրվել է 600 քմ, Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 15 շենքի մոտակայքում` 500 քմ, Դավիթ-Բեկի փողոցում` 1000 քմ խոտածածկ տարածք, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու թիվ 23 […]

Հրկիզել է ավտոմեքենան

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, հուլիսի 20-ին, ժամը 01.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի Արցաղյան ազատամարտիկներ փողոցում՝ գազալցակյանում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ “Արմեն-Վահագ” ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում Սոկրատ Մաթեւոսյանը հրկիզել է Զորիկ Սահակյանին պատկանող “Վազ 2106” մակնիշի 14ԼՍ461 պետհամարանիշով […]

Առինջում ինքնասպան է եղել բազմազավակ հայրը

shamshyan.com-գրում է, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում ավագ քննիչ Հրանտ Ասրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 17-ին, Կոտայքի մարզի Առինջ գյուղում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում տղամարդու դի […]

Անտանելի շոգը 44 մարդու կյանք է խլել Ճապոնիայում

Ճապոնիայում անբնական շոգ է տիրում, որի զոհն է դարձել արդեն 44 մարդ` մասամբ թոշակառուներ, գրում է “newsinfo.ru”-ն: Օդերեւութաբաններն ընթացիկ ամիսն արդեն անվանել են ամենաշոգը 1961-ից  հետո, զով եղանակի, ըստ նրանց կանխատեսումների, առաջիկայում սպասելու կարիք չկա: Տոկիոյում արդեն 4 օր շարունակ ջերմաստիճանը 35-ից բարձր է:  Միայն մեկ օրվա ընթացքում ավելի քան 800 մարդ է հոսպիտալացվել սարսափելի […]

Դպրոցական ճաշից թունավորման արդյունքում 20 երեխա է մահացել

Նախանական հետաքննությունը պարզել է, որ Հնդկաստանի Բիհար նահանգում 20 երեխաների թունավորման պատճառ է դարձել սննդի մեջ հայտնաբերված ֆոսֆորիզացված նյութը, գրում է “rg.ru”-ն:  Երեխաների զանգվածային թունավորման մասին հայտնի է դարձել այսօր` հուլիսի 17-ին: Մինչեւ 12 տարեկան 20 երեխաներ են մահացել` դպրոցական ճաշից թունավորվելու արդյունքում: Եվս 27 աշակերտ եւ խոհարարը հոսպիտալացվել են ծանր վիճակում: Պարզվել է, որ […]

Կանացի խալաթով դատարան բերված ազատամարտիկ-վարորդն արտասվել է /վիդեո/

ՌԴ Օզնոբիշինո բնակավայրի մոտ տեղի ունեցած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ կասկածվող հայազգի Հրաչյա Հարությունյանը դատարանի առջեւ է կանգնել: Դեռեւս երեկ նա հիվանդանոցում է եղել` ծանր վիճակում, սակայն նա ստիպված էր դատարան ներկայանալ` ցուցմունք տալու: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել “Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որը հանգեցրել է 2 եւ ավելի անձանց մահվան” հոդվածով, հաղորդում է “НТВ”-ն: […]

Խառնաշփոթ Եգիպտոսում. ահաբեկչության արդյունքում տասնյակ բանվորներ են զոհվել

Սինայի թերակղզում ուժեղ պայթյուն է որոտացել: Պայթել է  բանավորների ավտոբուսը, որոնք ուղեւորվելիս են եղել Շեյխ-Զուվեյդ: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով` տասնյակ մարդիկ են զոհվել ահաբեկչության արդյունքում: Բժշկական ծառայությունները դեռեւս հաստատում են միայն 2 մարդու մահը, 16 տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցները: Տեղի ուժային կառույցները ենթադրում են, որ պայթուցիկ սարքը նախատեսված է եղել դրանից քիչ առաջ նույն վայրով […]

Փլուզում Երեւանում. Կենտրոնը հոսանքազրկվել է

Ըստ shamshyan.com-ի,  Երեւանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աղայան թիվ 19 հասցեի հարեւանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում փլուզում է տեղի ունեցել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման պատճառը ենթակայանի հարեւանությամբ եւ նշված շենքի արանքում կառուցվող առեւտրի սրահով ու գրասենյակային տարածքներով շենքի կառուցումն է, որի շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ շինարարների եւ նրանց պատվիրատուների ղամազության հետեւանքով մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված