13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Սիրիայում հերթական լրագրողն է վիրավորվել

Սիրիայում` Դամասկոսի արվարձաններից մեկում, վիրավորվել է ռուսական “Russia Today” հեռուստաընկերության թղթակից Իբրահիմ Իսային: Լրագրողի վրա կրակել են, երբ վերջինս ռեպորտաժ է նկարահանելիս եղել ռազմական գործողությունների վայրում: Այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացրել է հեռուստաընկերությունը:

Ինչպես 2013-ի հունիսին հայտնել է “Լրագրողներ առանց սահմանների” իրավապաշտպան կազմակերպությունը, սիրիական հակամարտության ընթացքում առնվազն 24 լրագրող է զոհվել: 2012-ին մամուլի միջազգային ինստիտուտը Սիրիան լրագրողների համար ամենավտանգավոր երկիրն է հռչակել: 

Զինված հակամարտությունը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի համախոհների եւ հակառակորդների միջեւ շարունակվում է 2011-ի մարտից: Այս ընթացքում, ըստ տարբեր տվյալների, 80-120 հազար մարդ է զոհվել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ