08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նոր պայթյուններ Սիրիայում. զոհերի թվում կանայք եւ երեխաներ են

Սիրիայի Հոմս քաղաքի Աքրամ թաղամասում նախօրեին 4 խաղաղ քաղաքացի է զոհվել, 40-ը վիրավորվել են` 2 մեքենաների պայթյունի արդյունքում: Ահաբեկչության զոհերի թվում կանայք եւ երեխաներ են, գրում է “argumenti.ru”-ն:

Պաշտոնական աղբյուրից “ՍԱՆԱ” գործակալությանը հայտնել են, որ խիտ բնակեցված թաղամասում ահաբեկիչները 2 ավտոմեքենա են պայթեցրել` մեծ քանակությամբ պայթուցիկ նյութերով: Մեծ վնաս է հասցվել բնակելի տներին, խանութներին եւ թաղամասի ենթակառուցվածքներին:

Կառավարական զորքերը, իրենց հերթին, նոր ավիահարվածներ են հասցրել Հոմսում ապստամբների դիրքերի վրա: Նշենք, որ սիրիական բանակը` շիաների “Հեզբոլլահ” կազմակերպության աջակցությամբ, դեռեւս մեկ շաբաթ առաջ է նոր գրոհ սկսել ընդդիմության ուժերի վրա Հոմսում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ