20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Ոստիկաններն աշխատում են 120 ժամ, չոր հաց ուտում… ինքնասպան են եղել /վիդեո/

Թուրքիայիում բողոքի ակցիաները շարունակվում են: 4 հազարից ավելի ցուցարար է արդեն տուժել այս ընթացքում: Հայտնի է դարձել, որ ակցիաների մեկնարկից ի վեր 6 թուրք ոստիկան է ինքնասպան եղել: Պայմանները, որոնցում աշխատում են թուրք ոստռիկանները, ոչ բոլորը կարող են տանել:  Թուրքական Emniyet-Sen ոստիկանական արհմիության ղեկավար Ֆարուք Սեզերը հայտարարել է, որ չնայած ոստիկաններին մեղադրում են դաժան պահվածքի […]

Արտակարգ պատահար Արագածոտնում. կայծակնահարվել է 2 քաղաքացի

Հունիսի 10-ին, ժամը 09.49-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղում հունիսի 9-ին կայծակնահարվել է 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը

Ակունք գյուղում ամուսինը սպանել է կնոջը, հետո վիրավորել 2 անչափահաս երեխաներին

Հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21։40-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել։ shamshyan.com-ն է հաղորդում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ակունք գյուղ մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նշված գյուղից “Արաբկիր” բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա Մարիամ […]

Սիրիայում իսլամիստները մահապատժի են ենթարկել անչափահասին` “անհավատ” լինելու համար

Սիրիական Հալեպ քաղաքում իսլամական գրոհայինների խումբը, որոնք Բաշար Ասադի ռեժիմի դեմ են պայքարում, մահապատժի են ենթարկել անչափահասի` մեղադրելով նրան “անհավատ” լինելու մեջ, հայտնում է Agence France-Presse-ը:  15-ամյա Մուհամմեդ Կատտային գնդակահարել են նրա ծնողների և տեղացիների աչքի առաջ: Դեպքից օրեր առաջ տղան հայտարարել էր, որ հավատացյալ չի դառնա, անգամ “եթե Մուհամմեդ առաքյալը երկնքից իջնի”:  Թե կոնկրետ […]

ԱՄՆ-ում հրաձգության արդյունքում 6 հոգի է մահացել

Կալիֆորնիա նահանգի Սանտա-Մոնիկայի քոլեջներից մեկի մոտ անհայտ անձը կրակ է բացել, որի պատճառով վեց հոգի մահացել են: Կրակողը նույնպես սպանվել է ոստիկանության կողմից: Հետաքրքրական է, որ քոլեջը գտնվում է այս ուրբաթ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մասնակցությամբ տեղի ունեցած բարեգործական ակցիայի վայրից ընդամենը 5 կմ հեռավորության վրա: 

Աթենքի կենտրոնում թուրքական գաղտնի ծառայությունները առեվանգել է քրդին, նրան փաթեթավորել և Թուրքիա է տեղափոխել

defencenet.gr հունական կայքը հունիսի 2-ին, հրապարակել է թուրքական գաղտնի ծառայությունների Աթենքի կենտրոնում կազմակերպած գործողության մասին բացահայտում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: Թուրքիայի գաղտնի ծառայությունները Աթենքի կենտրոնում կազմակերպեցին ծագումով քուրդ Թուրքիայի քաղաքացու առևանգումը, ապացուցելով, որ նրանց ոչինչ չի կանգնեցի՝ հենց Հունաստանի ներսում նման “զգայուն” գործողություններ իրականացնելուց: Ինչպես հաղորդում են հունական հետախուզական լավ իրազեկված աղբյուրները, թուրքական «կոմանդոական» մի […]

Պատահար Զվարթնոց օդանավակայանում. փրկարարները դեպքի վայրում են

Հունիսի 6-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ քամին պոկել է Զվարթնոց օդանավակայանի նախկին ՛՛VIP՛՛ սրահի տանիքը և նետել ավտոմեքենաների վրա. վնասվել է մոտ 30 ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի 2 հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալների համաձայն տուժածներ չկան: Լուսանկարը՝ Tert.am-ի

Թուրքիայում խռովությունների ընթացքում ոստիկան է մահացել. սպառնում են Ալիեւին

Թուրքիայի հարավում ցույցերի ընթացքում ոստիկան է մահացել: Նա դարձել է Թուրքիայում տիրող խռովությունների արդյունքում չորրորդ զոհը: Մուստաֆա Սարին մահացել է Ադանայի հինգ մետրանոց կամուրջից ընկնելուց ստացած վնասվածքների պատճառով, որտեղ իրավապահ մարմինների այլ ներկայացուցիչների հետ փորձում էր կարգի հրավիրել ցուցարարներին:  Միևնույն ժամանակ բողոքի ալիքը ուժեղանում է: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը և հանդես են գալիս իսլամիզացման […]

Սուրիկ Խաչատրյանի կինն է առաջինը դիմավորել Բուդաղյանին. իրավապահները զարմացած են

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան տեսախցիկների ձայնագրությունը արդեն ամբողջությամբ վերծանված է: Ըստ մեր աղբյուրի, հունիսի 2-ին կերուխումից հետո /մասնակցում էին Սուրիկ Խաչատրյանն ու Բուդաղյան եղբայրները-խմբ./ մի քանի ժամ անց գնում է Սուրիկ Խաչատրյանի տուն:  Ըստ տեսաձայնագրման՝ Արտակ Բուդաղյանին դիմավորում է մարզպետի կինը` Լորետա Բարսեղյանը եւ իբրեւ քույր, ՛՛քավոր-սանիկական՛՛ հարաբերությունները վկայաբերելով` խնդրում է […]

Եվրոպայում ջրհեղեղների արդյունքում արդեն 14 հոգի մահացել է

Կենտրոնական Եվրոպայում, մասնավորապես` Չեխիայում, Ավստրիայում, Լեհաստանում և Գերմանիայում ջրհեղեղների արդյունքում մահացել է 12 հոգի: Այս մասին հաղորդում է “Reuters”-ը: Կենտրոնական Եվրոպային ջրհեղեղները լուրջ վնասներ են տվել, էվակուացվել են հազարավոր մարդիկ, նրանց ստիպված են եղել լքել իրենց տները: Միևնույն ժամանակ Պրահայում ջրի մակարդակն արդեն սկսել է իջնել: Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկայում Չեխիայում ջրերի մակարդակը կամաց-կամաց կկարգավորվի, սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի