02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ակունք գյուղում ամուսինը սպանել է կնոջը, հետո վիրավորել 2 անչափահաս երեխաներին

Հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21։40-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել։

shamshyan.com-ն է հաղորդում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ակունք գյուղ մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նշված գյուղից “Արաբկիր” բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա Մարիամ Գասպարյանը, 12-ամյա Շողակաթ Գասպարյանը տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, իսկ մահացած վիճակում Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 30-ամյա Անուշ Գասպարյանը։

Ըստ ֆոտոլրագրողի՝ Մարիամն ու Շողակաթը Անուշի երեխաներն են։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս պահին Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվում ամուսինը, ով նույնպես մարմնական վնասվածքներ է ստացել։

Թե ի՞նչն է մոր մահվան և երեխաների ու ամուսնու վիրավորվելու պատճառը, այս պահին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի և նույն բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզում են։ Աշխատանքները ղեկավարում են մարզի ոստիկանապետ Գրիշա Բադալյանն ու քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանը։ Գյուղում ֆոտոլրագրողին պատմել են նաև, որ ամուսինն է այդ քայլին դիմել, սակայն դա պետք է պարզվի քննության ընթացքում։

Ավելի ուշ դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Առաքելյանի և Քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ, ովքեր, ընթերակաների ներկայությամբ բացելով տանը դուռը, ականատես եղան զարհուրելի տեսարանի։ Տան խոհանոցի և հյուրասենյակի հատակն ամբողջովին արյան մեջ է պատված, իսկ գետնին օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է խոհանոցային 5 դանակ, որոնք ավագ քննիչ Խանումյանի կողմից առգրավվեցին և փաթեթավորվեցին, որպեսզի պարզվի, թե հայտնաբերված որ դանակով է տեղի ունեցել սպանությունը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Ա. Առաքելյանը հայտնել է, որ եղել է հիվանդանոցներում, որտեղ տեղափոխվել էին երեխաները. երեխաներից մեկին վիրահատում են այս պահին, մյուսն էլ գտնվում է բժիշկների հսկողության տակ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ