02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Սիրիայում իսլամիստները մահապատժի են ենթարկել անչափահասին` “անհավատ” լինելու համար

Սիրիական Հալեպ քաղաքում իսլամական գրոհայինների խումբը, որոնք Բաշար Ասադի ռեժիմի դեմ են պայքարում, մահապատժի են ենթարկել անչափահասի` մեղադրելով նրան “անհավատ” լինելու մեջ, հայտնում է Agence France-Presse-ը: 

15-ամյա Մուհամմեդ Կատտային գնդակահարել են նրա ծնողների և տեղացիների աչքի առաջ: Դեպքից օրեր առաջ տղան հայտարարել էր, որ հավատացյալ չի դառնա, անգամ “եթե Մուհամմեդ առաքյալը երկնքից իջնի”: 

Թե կոնկրետ որ խմբավորմանն են պատկանում տղային սպանած գրոհայինները, պարզ չէ: Իրավապաշտպանների տվյալներով` նրանք ամենայն հավանականությամբ արտասահմանցիներ են եղել, քանի որ խոսել են դասական արաբերեն, ոչ թե սիրիական բարբառով:

Բաշար Ասադի կառավարության և նրա հակառակորդների միջև հակամարտությունը շարունակվում է երկու տարուց ավելի: Սկզբում աբստամբները միայն քաղաքական նպատակներ էին հետապնդում, սակայն հակամարտության ընթացքում ռեժիմի հակառակորդների շարքերում սկսեցին ներգրավվել արմատական խմբավորումներ, որոնք անմիջական կապ ունեն “Ալ-Քաիդայի” հետ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ