24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հզոր երկրաշարժ Իտալիայում

Նախօրեին իտալական Տոսկանայում երկրաշարժ է տեղի ունեցել` 5,1 բալլ ուժգնությամբ, տեղեկացնում է “USGS”-ը:

Հզոր ստորգետնյա ցնցումն զգացվել է երկրի ողջ հյուսիսային մասում` Միլանից մինչեւ Վենետիկ: Երկրաշարժի էպիկենտրոնը Ֆիվիցանոյի մոտ է եղել, հիպոկենտրոնը` 10.3 կմ խորության վրա: Զոհերի եւ ավերածությունների մասին դեռեւս տեղեկություն չկա:

Հիշեցնենք, որ իտալական Աբրուցցո շրջանում, որը մոտ է երկրաշարժի էպիկենտրոնին, 2009-ի ապրիլի 6-ին ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ` 5.8 մագնիտուդ հզորությամբ, որը 299 մարդու կյանք խլեց, իսկ 1.5 հազարը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան: Շուրջ 50 հազար մարդ ստիպված էր լքել իր տունը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ