22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Ես աստված էի կանչում … տղերքը մարդ սպանող չէին /վիդեո/

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է “Հարսնաքարի” գործով դատավարությանը: Հիշեցնենք, անցած տարի Հայրապետյանին պատկանող ռեստորանային համալիրում սպանվել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:

Դատական վերջին նիստերից մեկում հարցաքննվեց նաեւ Հայրապետյանը: Նա դատարանում ասաց, որ հիմք ընդունեն նախաքննական մարմնին տրված ցուցմունքը: “Ի՞նչ պիտի ասեի, ավելացնելու բան չունեի” ,-նկատեց ՀՖՖ նախագահը:

Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ իրեն էլ հարցեր էլ չունեին: Քսան րոպե է սպասել դատարանում, որ պաշտպանական կողմը իր հարցերը ձեւակերպի:

“Ես Աստված էի կանչում, որ “Հարսնաքարում” լինեի: Ես տեղյակ չէի, հետո էլ էդ տղերքը էդ տիպի չէին, որ մարդ ծեծեին, սպանեին”,-ասաց Հայրապետյանը:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ