08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գրող Վրեժ Իսրայելյանն ինքնասպանությունից առաջ երկտող է թողել /ֆոտո/

Այսօր՝ հունիսի 14-ին, 1-03 ծառայության շտապօգնության բրիգադը ահազանգել է Ոստիկանության Արաբկիր բաժին և հայտնել, որ կանչով մեկնելով Վաղարշյան 19/1 շենք, բնակարաններից մեկում հայտնաբերել է հրազենային վնասվածքով մահացած տղամարդու դի: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:Տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ-քննչական խումբը նշված շենքի թիվ 19 բնակարանի հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է տան բնակիչ, 64-ամյա Վրեժ Իսրայելյանի դին, ում աջ ձեռքին կա հրազեն:

Գրասեղանի վրա հայտնաբերվել է նաև նամակ, որում ըստ տեղեկությունների, Վ. Իսրայելյանը ինքնասպանությունից առաջ գրել է, որ շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ ունեցել է լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ ու ամենքից ներողություն է խնդրել և գրել է, որ “չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով”: Նամակի մոտ դրված է նաև իր կողմից հեղինակած “Վաղ, թե ուշ” գիրքը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ