24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամոթ է. Աբրահամյանը՝ հաստավիզ լրագրողներին ու իր դեմ պատվեր տվողներին /վիդեո/

՛՛Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի շուրջ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթից, քննադատություններից ու մեղադրանքներից հետո ևս մեկ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:  Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը հայտարեց, թե օրենքի նախագիծը դժգոհության է արժանանում, որովհետև ԱԺ նախագահն էլ ձկնաբուծության ոլորտում բիզնես ունի: Հովիկ Աբրահամյանը հերքեց այս […]

Խոշորները կվճարեն, մյուսները կտուժեն

Ազգային ժողովում բուռն քննարկումների արժանացած ՛՛Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ի վերջո ընդունվեց: Նախապես ԲՀԿ խմբակցության անունից խոսեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարեց, թե բնապահպանների մտագոհութունն այս հարցում հասկանում է, սակայն նաև գտնում է, որ համակարգված և ռադիակալ միջոցներ են անհարժեշտ խնդրի լուծման համար։ ՛՛Խոշորները կվճարեն անհրաժեշտ վճարները, […]

Չարությո՞ւն եմ արել. նախարարը ներողություն խնդրեց

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պատգամավորների՝ իրեն ուղղված հորդորներից ու քննադատություններից հետո փորձեց կրկին ներկայացնել իր բերած նախագծի դրական ու բացասական կողմերը: Նա նշեց, որ եթե մենք համեմատում ենք Հայաստանի փորձը տարբեր երկրների հետ, ապա տեսնում ենք, որ այսլ երկրներ ավելի քիչ ստորգետնյա ջրեր օգտագործելով հանդերձ ձկնաբուծության ոլորտում ավելի մեծ շահույթ են ստանում: ՛՛Մեր խնդիրն այն […]

Պատգամավորները վիրավորված են նախարարից. ՛՛թեժ՛՛ կրքեր ԱԺ-ում

Ազգային ժողովում բավական ՛՛թեժ՛՛ քննարկում է ծավալվել ՛՛Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի շուրջ: Նախագիծը դեռ երեկ էր ներկայացվել Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից: Ըստ նրա՝ փոփոխություն է կատարվելու ՛՛Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին՛՛ ՀՀ օրենքով սահմանված ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման համար բնօգտագործման վճարի հաշվարկման գործող կարգում, երբ ջրօգտագործման ամբողջ ծավալի […]

Բնապահպանության ոլորտի բացահայտումները

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 28.10.2013-02.11.2013թթ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների,Նախարարությանվարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 580.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի ինը որոշում և հաշվարկվել է 309.0հազ.դր.  շրջակա միջավայրին հասցված վնաս:   Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երեքգործի քննության արդյունքում կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի […]

Սերժ Սարգսյանի որոշմամբ նոր խորհուրդ կձեւավորվի

Նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է ստորագրել, որով նախատեսվում է.  1. Ստեղծել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ: 2. Հաստատել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի կազմը` համաձայն 1-ին հավելվածի: 3. Հաստատել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի գործունեության կարգը՝ համաձայն 2-րդ հավելվածի: 4. […]

Բաց նամակ ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներին

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներին՝ ՀՀ-ում այդ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հանքարդյունաբերական մասնավոր գործընթացներին միջամտությունները դադարեցնելու և նրանց գործողությունների օրինականությունը հետաքննելու կոչով: Խնդիրը, մասնավորապես, վերաբերում է Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտում գրանցված “Լիդիան Ինթերնեշընըլ” մասնավոր ընկերության հանքարդյունաբերական բիզնես շահերը սպասարկելու նպատակով կառավարական օղակների վրա ԱՄՆ և […]

Չինաստանին հզոր թայֆուն է մոտենում

“Ֆիտոու” թայֆունը շարժվում է դեպի Չինաստանի ափեր: Համաձայն օդերեւութաբանական ծառայությունների` թայֆունը իր հետ տեղատարափ անձրեւներ ու ուժգին քամի կբերի, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Թայֆունը կարող է ոչ միայն վնասել ափամերձ տարածքները, այլեւ դրա պատճառով կարող է չեղյալ հայտարարվել “Ֆորմուլա 1”-ի մրցաշարը, որը պետք է տեղի ունենար Չինաստանում:

Փոթորկի արդյունքում կոկորդիլոսները լցվել են քաղաքներ /վիդեո/

Մեքսիկայում “Էմանուել” փոթորիկն ավերածություններ է գործում: Դրա հետեւանքով 97 հոգի արդեն մահացել է, փոթորիկը ծածկել է Մեքսիկայի տուրիստական կենտրոնը: Փոթորկի հետեւանքով Մեքսիկայի մի շարք քաղաքներ լցվել են կոկորդիլոսներով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված