01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախարարը՝ Գագիկ Ծառուկյանին ՛՛ ճնշելու՛՛ մասին

Այսօր կառավարության հերթական նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդրեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին պարզաբանել, թե ինչու է կտրվել Գագիկ Ծառուկյանին պատկանող ՛՛Արարատ ցեմենտ՛՛ գոևրծարանի ջուրը: Արամ Հարությունյանը պարզաբանեց, որ վերջին օրերին մամուլում եղել են մի շարք անհիմն մեկնաբանություններ: ՛՛Ըստ էության Արարատյան դաշտավայրում մենք իրականացնում ենք ջրօգտագործման խնդիրների հետ կապված միջոցառումներ, և այդ մասին բազմիցս հայտարարել […]

Պատմամշակութային հուշարձանների կորստի վտանգը խիստ մեծացել է. Կ. Դանիելյան

Երեւանի քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Երեւանն արդեն անդամակցում է “Տեղական իշխանությունների հանուն կայունության” ասոցիացիային, ինչը , ինչը Երեւանին դրական փորձի հնարավորություն կտա: “Մենք վաղուց ուզում էինք հասնել սրան: Սա մեզ հնարավորություն կտա տեսնել, թե աշխարհում ինչպես են լուծվում էկոլոգիական, սոցիալական խնդիրները: Դեռեւս […]

Ձնաբքի հետեւանքով 25 մարդ է մահացել

ԱՄՆ-ում ձնաբքի հետեւանքով զոհերի թիվը արդեն հասել է 25-ի, գրում է Lenta.ru-ն: Մահացել է նաեւ Նյու Յորքի մի հղի բնակչուհի, ով ընկել է ձնահավաք մեքենայի տակ։ Զոհված կնոջ երեխային հաջողվել է փրկել՝ կեսարյան հատման միջոցով։  Հակ է նշել, որ ձնաբքի պատճառով ԱՄՆ-ի տարածքում փետրվարի 14-ին չեղյալ է համարվել 2.100 չվերթ։   ԱՄՆ-ի տարբեր հատվածներում առանց […]

Վերջապես եղանակը կտաքանա

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը ասել է, որ հարավից Հայաստանի տարածք են թափանցում տաք հոսանքներ: Ըստ բանախոսի` երկու օր է` ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով, ինչը կշարունակվի մինչեւ փետրվարի 12-ը՝ բարձրանալով օրական մեկից երկու աստիճան: Բանախոսը, սակայն, նշել է, որ Արարատյան դաշտավայրում […]

Գազի թանկացումից հետո. անտառահատումների տվյալները /վիդեո/

ՀՀ բնահապանության նախարար Արամ Հարությունյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք շատացել են անտառահատումները` հաշվի առնելով, որ գազի սակագնի թանկացումից հետո շատերը կրկին սկսել են վառարան օգտագործել ու փայտ ձեռք բերել: Նախարարը նշեց, որ անտառահատման դեպքեր եղել են, սակայն նախորդ տարվա համեմատ աճ չկա: Մանրամասները` տեսանյութում:

Չի՞ վախենում դատախազությունից ու Իշխան Զաքարյանից

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խոսատնում է, որ իրենց նախարարությունում ՛՛ատկատներ՛՛ չեն լինելու: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով հարցին, թե Վերահսկիչ պալատի նախագահի զեկույցից հետո արդյոք թափանցիկ են աշխատելու, և ինչ են անելու ՛՛ատկատներից՛՛ խուսափելու համար: Արամ Հարությունյանը հայտնեց, որ իրենց բյուջեն 2. 3 միլիարդ դրամ է կազմում: Այդ գումարները օգտագործվելու […]

Սևանը կդառնա՞ ճահիճ

Բնապահպանության նախարարությունը 2014թ-ին ունի ՀՀ կառավարության կողմից հաստատված երկու գերակա խնդիր՝ Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համադրում և Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում ծրագրի իրականացումը։ Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նա ասաց, որ առաջին խնդրով նախատեսվում է Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի և ամառային իշխանի պոպուլյացիայի համադրման նպատակով մոտ 366 600 […]

ԱԺ-ում բուռն քննարկումներից հետո. ապօրինի ու անտեր հորերը լուծարվում են

Արարատի ու Արմավիրի մարզերում շարունակվում են ապօրինի և տիրազուրկ հորատանցքերի լուծարման և կոնսերվացման աշխատանքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նա նշեց, որ մինչև նախորդ տարեվերջ Արարատի մարզում լուծարվել են 9, կոնսերվացվել 16 հորատանցքեր, տարվում են աշխատանքներ ևս մեկ հորատանցք լուծարելու ուղղությամբ: Արմավիրի մարզում լուծարվել են 3 և կոնսերվացվել […]

Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել

Ղրիմում եղանակային ծանր պայմանների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, գրում է Газета.Ru-ն: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ իրենց առաջնային խնդիրը նման ծանր եղանակային պայմաններում մարդկանց բնականոն կյանքն ապահովելն է: Ղրիմում եղանակային անոմալիայի հետեւանքով երթեւելությունը դադարել է, դպրոցները ժամանակավորապես փակվել են:

Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Սևանա լճի մակարդակը 6 սմ-ով բարձրացել է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նշենք, որ այսօր կառավարությունը որոշեց ժամանակավոր` մինչև 2019թ. հունվարի 1-ը Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խորանարդ մետրի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խորանարդ մետր` կախված լճից սնվող Հրազդան գետի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի