22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Սևանա լճի մակարդակը 6 սմ-ով բարձրացել է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Նշենք, որ այսօր կառավարությունը որոշեց ժամանակավոր` մինչև 2019թ. հունվարի 1-ը Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խորանարդ մետրի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խորանարդ մետր` կախված լճից սնվող Հրազդան գետի, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարների ջրատվության աստիճանից:

Նախարարը հայտնեց, որ մի քանի առաջարկներ է արել այս նախագծի հետ կապված, որոնցից գլխավորը այն է, որ ջրի մակարդակի բացասական բալանս չպետք է գրանցվի Սևանում: ՛՛Բացասական բալանսը այն է, երբ ընթացիկ տարվա հունվարի մեկին Սևանում արձանագրված ջրի մակարդակը ցածր է լինում նախորդ տարվա նույն օրվա հետ համեմատած: Այս տարի գրանցել ենք դրական բալանս՝ 6 սմ-ով բարձրացել է Սևանի մակարդակը: Մեր առաջարկներում նշել ենք, որ եթե տարվա ընթացքում բացասական բալանս գրանցվի, ապա հաջորդ տարի հնարավորություն պետք է ընձեռնվի այդ բացասական բալանսը վերականգնել՛՛,-եզրափակեց Արամ Հարությունյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ