22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱԺ-ում բուռն քննարկումներից հետո. ապօրինի ու անտեր հորերը լուծարվում են

Արարատի ու Արմավիրի մարզերում շարունակվում են ապօրինի և տիրազուրկ հորատանցքերի լուծարման և կոնսերվացման աշխատանքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Նա նշեց, որ մինչև նախորդ տարեվերջ Արարատի մարզում լուծարվել են 9, կոնսերվացվել 16 հորատանցքեր, տարվում են աշխատանքներ ևս մեկ հորատանցք լուծարելու ուղղությամբ: Արմավիրի մարզում լուծարվել են 3 և կոնսերվացվել 12 հորատանցքեր, ևս երկուսը բերվել են փականային ռեժիմի: Այս տարվա հունվարի 8-30-ը կոնսերվացվել են ևս երեք հորատանցքեր:

Տարվում են հողային և նախապատրաստական աշխատանքներ ևս երկու հորատանցքեր լուծարելու համար:

Նախարարը հավելեց, որ այս խնդիրները պետք է կարողանան առաջին հերթին օրենսդրական կարգավորմամբ լուծել: 

՛՛Պետք է վեր հանենք այն խորքային հորերը, որոնք տարբեր պատճառներով գրանցում չեն ստացել: Պետք է վեր հանենք պատճառներն, ապա անհրաժշտությունն ու հետագա մեր անելիքները որոշենք՛՛,-բացատրեց Արամ Հարությունյանը: 

Հիշեցնենք, որ այս օրինագիծն էր, որ Ազգային ժողովում բուռն քննարկումների առիթ էր դարձել: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ