10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Պատմամշակութային հուշարձանների կորստի վտանգը խիստ մեծացել է. Կ. Դանիելյան

Երեւանի քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Երեւանն արդեն անդամակցում է “Տեղական իշխանությունների հանուն կայունության” ասոցիացիային, ինչը , ինչը Երեւանին դրական փորձի հնարավորություն կտա:

“Մենք վաղուց ուզում էինք հասնել սրան: Սա մեզ հնարավորություն կտա տեսնել, թե աշխարհում ինչպես են լուծվում էկոլոգիական, սոցիալական խնդիրները: Դեռեւս միայն Հրազդանն էինք կարողացել ընդգրկել այդ ցանկում: Երեւանի քաղաքաշինությունն այս տարիներին ընթացել է այնպես, որ քաղաքի սեյսմիկ ռիսկերը, էկոլոգիական խնդիրները, պատմամշակութային հուշարձանների կորստի վտանգը խիստ մեծացել է”,-ասաց նա։

Կ. Դանիելյանը նշեց, որ հանձնաժողովի անդամները մշակել են այն բուսատեսակների ցանկը, որոնք ամենանպատակահարմարն են օգտագործել Երեւանում: Երեւանի քաղաքապետարանը դա լիարժեքորեն օգտագործում է: Ներկայումս օգտագարոծվում է շուրջ 250 ծառատեսակ: 

Ասուլիսին ներկա բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը, ով եւս քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովի անդամ է, ասաց, որ ներկայումս Երեւանում օգտագործվում է շուրջ 250 թփատեսակ:

“Այս տարիների ընթացքում Երեւանում օգտագործվող բուսատեսակները մեր տարածաշրջանից չեն: Դրանց մեծ մասը Երեւանի բնակլիմայական պայմաններում դժվարությամբ են աճում, բայց կան նաեւ մի քանի տեսակներ, որոնք Երեւանի պայմաններում անարգել աճում են: Մեր ձայնն արդեն լսելի է, հաշվի են առնում, մեր ներկայացրած մասնագիտական եզրակացությունը դեր է խաղում”,- տեղեկացրեց բուսաբանության ինստիտուտի տնօրենը։

Դ. Գրիգորյանը տեղեկացրեց, որ Երեւանում այսօր կա 850 հեկտար կանաչ տարածք: Երեք տարի առաջ այն կազմում էր 830 հեկտար:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ