23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարությունը գտել է անհրաժեշտ լուծումը՝ ամեն ինչի համար կվճարի Սևանը

՛՛Մենք անընդունելի ենք համարում “Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրության և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը” հաստատելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, համաձայն որի մինչև 2019 թվականը Սևանա լճից ջրի բաց թողնման տարեկան չափաքանակը սահմանվում է առավելագույնը 240 մլն խոր. մ. ներկայիս 170 մլն խոր. մ. դիմաց՛՛,-այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը։

՛՛Ակնհայտ է, որ տարեկան 70 մլն խոր. մ-ով. Սևանից ջրի բաց թողնման ավելացումը, լուրջ խնդիրներ է առաջացնելու, հակասելու է 2001 թվականին ընդունված Սևանա լճի մասին օրենքին, որի համաձայն լիճ լցվող և լճից բացթողնվող ջրերի բացասական հաշվեկշիռը պետք է բացառվի, վտանգելու է լճի էկոհամակարգը։ Ներկայացված օրինագծի ընդունումը ինչպես նաև կառավարության կողմից հաստատված ՛՛Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը՛՛, որը նախատեսում է մինչև 2023 արհեստական կերի հաշվին (ցանցավանդակային եղանակով) տարեկան 50000 տոննա ձկան աճեցումը վտանգելու է ռազմավարական նշանակություն ունեցող բնական պաշարի, Սևանա լճի’ որպես քաղցրահամ ջրամբարի գոյությունը։ Այս ամենի մասին ահազանգում են բնապահպանները, գիտնականները, 2 տարի 8 գիտահետազոտական ինստիտուտներ աշխատել են օրենքի վրա և եկել են այն հետևության որ 170 մլն խոր. մետրից ավել բաց թողնվող ջրաքանակը նպաստելու է լճի ճահճացման գործընթացին։ Այնպես որ 2001 թվին ընդունված օրենքը խախտելու փոխարեն պետք է ձեռնամուխ լինել օրենքով նախատեսված միջոցառումների իրականացմանը ‘ ուղղված Սևանա լճի ջրի մաքրմանը և մակարդակի բարձրացմանը, ջրաօգտագործան արդյունավետ համակարգի ստեղծմանը (պաշտոնական տվյալներով հայաստանում ոռոգման համար օգտագործվող ջրերի շուրջ 65 տոկոսը կորում է)։

Պետք է ի վերջո լուծել Եղվարդի ջրամբարի ֆինանսավորման հարցը, ինչը հնարավորություն կտա տնտեսել 100 մլն մետր խոր ջուր և լուծել Սևանա լճից բացթողնվող ջրի հիմնահարցը, վերանորոգել և ապահովել Արփա- Սևան ջրատարի անխափան աշխատանքը։ Ջրատարի երեք ու կես կալոմետրանոց հատվածի վերանորոգումը 12 տարի է ինչ չի ավարտվում, մինչդեռ 1981 թվականին շահագործան հանձնված և մեկ միլիարդից ավել՝ սովետական ռուբլի, արժեցած 48 կիլիոմետր երկարություն ունեցող ջրատարը կառուցվեց 11 տարում։ Չի շահագործվում Որոտանի թունելը, որով 165 մլն մետր խոր ջուր պետք է հոսի Սևանա լիճ։

Կառավարությունը Սևանա լճից բացթողնվող ջրի չափաքանակի ավելացումը պայմանավորում է Արարատյան դաշտավայրի անապատացումը կանխելու անհրաժեշտությամբ։ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի տարածքի սակավաջրությունը իսկապես լուրջ խնդիրներ է առաջացրել տարածաշրջանի հողատարածքների ոռոգումը ապահովելու համար։ 303 արտեզյան հորերից 120-ը չորացել են, 1984 թվականին ինքնաշատրվանող տարածքը 32700 հա-ից դարձել է 10700 հա։ Ավելի քան 30 համայնքներ մնացել են առանց խմելու և ոռովման ջրի։ Գրունտային ջրերի մակարդակը իջել է 3 մինչև 9 մետր, առանձին դեպքերում մինչև 15 մետր։ Ամռան ամիսներին ջուրը հազիվ է բավարարում ատոմակայանը սառեցնելու համար։ Այս ծանր վիճակը առաջացել է Արարատյան արտեզյան ավազանի անփույթ օգտագործման և առաջին հերթին ձկնաբուծարանների անխնա շահագործման հետևանքով։ ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2013 թվականի հունիսի դրությամբ Արարատյան դաշտի ընդհանուր գնահատված ջրառը կազմել է 55,6 մ. խոր. վրկ. կառավառության կողմից հաստատված 34.7 վրկ. դիմաց։ ՈՒսումանասիրությունները նաև ցույց են տվել, որ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների վեականգնման չափը մեկ միլիարդ 226 մլն մետր խորանարդ է։ Դրանից ավել ջուր վերցնելու դեպքում սկսվում է պաշարների սպառում ինչը և տեղի է ունենում։ Առանց հաշվի, հաշվարկի ստեղծվել են ձկնաբուծարաններ, որոնք օգտագործում են տարեկան թույլատրելի Պաշարների չափ ջուր։ Ձկնաբուծությունը կազմում է ջրի ծախսի ավելի քան 60 տոկոսը։ Մի կողմից տրվել են հորատանցքեր փորելու թույլտվություններ մյուս կողմից բավարար վերահսկողություն չի իրականացվել ջրի անօրինական օգտագործումը կանխելու համար։ Տարիներ շարունակ շահագործվել են հորատանցքեր, որոնցից ջրօգտագործումը իրականացվել է առանց թույտվությունների, ինչը և հանգեցրել է ստորգետնյա ջրի պաշարների վերացմանը։ Բայց ո՞վ է այս ամենի համար պատասխան տվել, ինչ է արվել ջրի ռացիոնալ օգտագործումը ապահովելու համար. Կառավարությունը գտել է անհրաժեշտ լուծումը’ ամեն ինչի համար կվճարի Սևանը։

Մենք չենք թերագնահատում օբյեկտիվ դժվարությունները, ֆինանսական ռեսուրսների սահմանափակությունը, բայց այս վիճակի գլխավոր պատճառը ոչ արդյունավետ կառավարումն է, կոռուպցիան և անպատասխանատվությունը և այն գրեթե ամենուր է։ Քանի դեռ երկրում տիրում են ամենաթողությունը և անպատժելիությունը, քանի դեռ բարձր պաշտոնները օգտագործում են սեփական բիզնես շահերը սպասարկելու համար չի կարելի ակնկալել դրական փոփոխություններ։ Պետք է արմատապես փոխվի բնապահպանական ոլորտում իրականացվող քաղաքականությունը, փոխվի պետության, հասարակության վերաբերմունքը բնապահպանական խնդիրների նկատմամբ: Ի վերջո բնության հանդեպ վերաբերմունքը ցույց է տալիս, թե որքանով է քաղաքակիրթ տվյալ երկիրը”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ