20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախարարը կարևորել է բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը,

ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է բնապահպանականտեղեկատվությանհասարակական (Օրհուս) կենտրոնների համակարգողներին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին         ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում գործող բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուս) կենտրոնների համակարգողներին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Ողջունելով ներկաներին՝ նախարարը կարևորել է բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, որպեսզի պետությունը կարողանա նպատակային և արդյունավետ […]

՛՛Եղբայր, մի քիչ քիչ շահույթ ունեցեք՛՛ /վիդեո/

 Ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը սխալ է համարում Կառավարության գործելակերպը Արարատյան դաշտավայրի անապատացումը կանխելու համար: ՛՛Կառավարությունն ուզում է  նոր հորեր բացել Արարտյան դաշտավայրի արտեզյան ջրերը վեր հանելու համար, անցյալ տարի Տիգրան Սարգսյանի կառավարությունը որոշել էր վերականգենլ ռեսուրսն ու փակեն դա, այս տարի իմացանք, որ գումար է հատկացվել հորատանցքերը բացելու համար՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: […]

Նախարարն այցելել է Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն

 ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հունիսի 30-ին այցելել է ՀՀ Բնապահպանության նախարության ենթակայությամբ գործող «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերության աշխատանքների ընթացքին, ինչպես նաև շնորհավորել աշխատակազմին՝ սույն թվականի հունիսի 16-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից` ավիացիայի աերոնավիգացիոն օդերևութաբանական ապահովում իրականացնելու թույլտվություն ստանալու կապակցությամբ: Արամայիս Գրիգորյանը ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության […]

Խոշոր խախտումներ են հայտնաբերվել

Հայաստանի բնապահպանության նախարարության՝ 23-286.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.43 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 24 որոշում եւ հաշվարկվել է 1.54 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Կոտայքի տարածքային բաժնի վարույթին հանձնված […]

Ովքեր այլեւս չեն աշխատի Բնապահպանության նախարարությունում

Բնապահպանության նախարար Արամային Գրիգորյանը վստահեցնում է՝ այն մարդիկ, որոնք իսկապես ցանկություն ունեն աշխատելու, կշարունակեն աշխատել նախարարությունում: ՛՛Մարդիկ, ովքեր ցանկություն ունեն աշխատելու ու տրամադրված են, որ հաջողություններ ունենան, աշխատելու են: Իսկ մարդիկ, որոնք չեն կարողանա իրենց առաջադրանքները իրականացնել, չեն կարողանա աշխատել, իրենց տեղերը պետք է զիջեն՛՛,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե […]

Նորաստեղծ էկոակումբներ

Արագածոտնի մարզի Աշտարակի, Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջանների համայնքներում ”Մի հակադրվիր բնությանը, քանզի այն քեզ կհակադրվի” ծրագրի շրջանակներում ստեղծվել են էկոակումբներ, որոնց անդամները վեր են հանում իրենց բնակավայրերի բնապահպանական, էկոբազմազանության խնդիրները և աշխատում դրանց լուծման ուղղությամբ։ Ծրագիրն իրականացնում է ”Մարդկային ռեսուրսների զարգացման Արագածոտնի մարզային կենտրոն” ՀԿ-ն՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ […]

Կառավարությունը կաջակցի երկարատև վարկ տրամադրել ձկնաբուծներին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատյանը հարցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին  Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակի մասին։ Նա նշեց, որ Կառավարության ծրագրում մեծ տեղ է գրավում ջրամբարների շինարարության ծրագիրը։ ՛՛Բայց ջրամբարներն արդյունավետ են, երբ լցված են, իսկ եղած ջրամբարները սկսվել են չլցվել՛՛,-ասաց նա և նշեց, թե դրա համար երկու պատճառ կա՝ մեկը արտեզյան ավազանների անհաշվենկատ օգտագործումն […]

Կանադայի լողափում մարդիկ վտանգի մեջ են. կետը կարող է պայթել /վիդեո/

Կանադայի Տրաուտ Ռիվեր քաղաքի լողափին է նետվել 25 մետրանոց հսկայական կետ, ինչը քաղաքի բնակիչներին սարսափի մեջ է պահում: Նախ արդեն սատկած կենդանու դին սարսափելի գարշահոտում է, բացի դա` կենդանու աղիներում կուտակված մեթան գազի ու ջերմության պատճառով այն կարող է ամեն վայրկյան պայթել, գրում է Вести.Ру-ն:  “Պայթյունը կարող է տեղի ունենալ, եթե ինչ որ մեկը հանկարծ […]

Այս հարցում ԲՀԿ-ը համաձայնեց ՀՀԿ-ի հետ

Ազգային ժողովում այսօր կազմակերպվեց ՛՛Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծի քվեարկությունը: Այն 96 կողմ, 15 դեմ, 4 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց: Սակայն նշվեց, որ Սևանից բաց կթողնվի հավելյալ 70 մլն խմ ջուր ոչ թե 5 տարի շարունակ, այլ մեկ տարով։  […]

Գագիկ Ծառուկյանը ձկնաբուծության ոլորտում հետաքրքրություններ չունի

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն Ազգային ժողովում, ՛՛Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տերեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛ նախագծի քննարկման ժամանակ ասաց՝ դեմ է, որ անվանական բիզնեսի հարցադրումներ անեն: Ապա Մելքումյանը հայտարարեց. ՛՛ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ձկնաբուծության ոլորտում հետաքրքրություններ չունի, ուստի որևէ մեկն իրավունք չունի հարցադրումներ անել՝ առանց ճշտումների՛՛: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի