Կառավարությունը կաջակցի երկարատև վարկ տրամադրել ձկնաբուծներին
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատյանը հարցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակի մասին։ Նա նշեց, որ Կառավարության ծրագրում մեծ տեղ է գրավում ջրամբարների շինարարության ծրագիրը։ ՛՛Բայց ջրամբարներն արդյունավետ են, երբ լցված են, իսկ եղած ջրամբարները սկսվել են չլցվել՛՛,-ասաց նա և նշեց, թե դրա համար երկու պատճառ կա՝ մեկը արտեզյան ավազանների անհաշվենկատ օգտագործումն էր, ինչի պատճառով Արարատյան դաշտը վերածվել է դռենաժի։
՛՛Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցամաքել են նաև Ապարանի շրջանի աղբյուրները, նաև հարակից տարածքներինը, արտեզյան ավազանի դատարկվելը վերածեց դրենաժի ոչ միայն Արարատյան դաշտը, այլ հարակից տարածքները՛՛:
ԲՀԿ պատգամավորը ավելացրեց, որ եթե միջոցներ չձեռնարկվեն պակասեցնելու արտեզյան ջրերի օգտագործումը՝ մի քանի տարի հետո ոչ միայն ոռոգման, այլ խմբելու ջուր չի լինի։ Հաջորդ պատճառն ըստ նրա այն է, որ փոքր ՀԷԿ-երն այնքան շատ են, որ սելաֆներ չեն առաջանում, որպեսզի ջրամբարները լցվեն։
Վարչապետը նշեց, որ կիսում է պատգամավորի մտահոգությունը և հանձնարարել է Բնապահպանության նորանշանակ նախարարին ձեռնմուխ լինել այդ խնդրին։ Վարչապետն ասաց, որ բավական մեծ ծավալի ջրային ռեսուսներ հոսում են Կասպից ծով և նոր ջրամաբարների կառուցման աշխատանքները առիթ կլինեն լուծել ռազամավարական այդ կարևոր խնդիրները։ Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը նշեց, թե առաջիկա շաբաթում առաջարելու են ձկնարդյունաբերությամբ զբաղվող գործարարներին, որ նոր տեխնիկա ներդնեն, որը թույլ կտա քիչ ջուր օգտագործել։ ՛՛Եթե նույնիսկ հնարավորություն չունենան, Կառավարությունը կաջակցի երկարատև վարկ տրամադրել, որ նոր տեխնիկա ներդրվի: Դա շատ արդյունավետ միջոց է, և կարծում եմ՝ Կառավարության գործն է, որպեսզի աջակցի գործարարին՛՛,-ասաց նա։