23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այս հարցում ԲՀԿ-ը համաձայնեց ՀՀԿ-ի հետ

Ազգային ժողովում այսօր կազմակերպվեց ՛՛Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծի քվեարկությունը: Այն 96 կողմ, 15 դեմ, 4 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց: Սակայն նշվեց, որ Սևանից բաց կթողնվի հավելյալ 70 մլն խմ ջուր ոչ թե 5 տարի շարունակ, այլ մեկ տարով։ 

Մինչ քվեարկությունը Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ Կառավարությունը, հաշվի առնելով հասարակական կարծիքը, մոտեցումները, առաջարկում է օրենքի գործողությունն այս պահին սահմանափակել՝ տեղավորել մեկ տարվա ժամկետում, իսկ առաջիկայում, տարվա բոլոր առանձնահատկությունները հաշվի առնելով, եզրակացությունները կներկայացվեն: Իսկ արդեն վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն առաջարկել էր հինգ տարին սահմանափակել մեկ տարով և առաջարկը քանի որ հաշվի է առնվել, ուստի իրենք կողմ կքվերակեն։ ՛՛Առնվազն հասկանալի չէր, թե ինչպես է հնարավոր հինգ տարվա կտրվածքով կանխատեսում անել:

Չեմ կարծում, որ Նաստրադամուսն անգամ նման կանխատեսում կարող էր անել, սա մենք համարում ենք իրավիճակային ելք, որովհետև տասնյակ գյուղերի բնակիչներ դիմել են ԲՀԿ-ին՝ ասելով, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով զրկված են հողերը ոռոգելու հնարավորությունից, ուստի ԲՀԿ-ն քվեարկում է կողմ՝ հասկանալով, որ խնդիրը պիտի գլոբալ և լրջագույն լուծում ստանա, նաև առաջարկում ենք Սևանի մասին օրենքի համաձայն՝ հիդրոմետին, որ անցկացնում է մշտադիտարկում, առնվազն տարին երկու անգամ խորհրդարանին ներկայացնել մշտադիտարկման արդյունքները՝ բալանսի հետ կապված՛՛:

Հիշեցնենք, որ նախագիծն առաջարկում է Սևանա լճից ջրաբացթողումները բացի տարեկան սահմնաված 170 մլն խմ ջրից հավելյալ հինգ տարի կտրվածքով բաց թողնել ևս տարեկան 70 մլն խմ ջուր, քանի որ Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի խնդիր կա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ