18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ովքեր այլեւս չեն աշխատի Բնապահպանության նախարարությունում

Բնապահպանության նախարար Արամային Գրիգորյանը վստահեցնում է՝ այն մարդիկ, որոնք իսկապես ցանկություն ունեն աշխատելու, կշարունակեն աշխատել նախարարությունում: ՛՛Մարդիկ, ովքեր ցանկություն ունեն աշխատելու ու տրամադրված են, որ հաջողություններ ունենան, աշխատելու են: Իսկ մարդիկ, որոնք չեն կարողանա իրենց առաջադրանքները իրականացնել, չեն կարողանա աշխատել, իրենց տեղերը պետք է զիջեն՛՛,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե նախկին նախարարից ինչ ժառանգություն է ստացել, Գրիգորյանը պատասխանեց. ՛՛Ժառանգության մասին ցանկություն չունեմ խոսելու, կա այն, ինչ ունենք, մենք դրա վրա հիման պետք է աշխատենք՛՛:

Նախարարը հայտնեց՝ առաջին հանդիպումը հասարական կառույցների հետ արդեն ունեցել է: ՛՛Հիմա առաջիկայում հանդիպելու եմ գիտնականների հետ ու առաջարկություններ ենք ստանալու նրանցից: Մենք պետք է իմի բերենք մեր ճանապարհը, ես ունեմ ուղիներ, որոնցով պետք է շարժվեմ, բայց կուզեի՝ ճանապարհը մեր հստակ լինի, բոլորը ներգրավվեն աշխատանքի մեջ, որ վրիպակներ թույլ չտանք՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ