Խոշոր խախտումներ են հայտնաբերվել
Հայաստանի բնապահպանության նախարարության՝ 23-286.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.43 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 24 որոշում եւ հաշվարկվել է 1.54 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Կոտայքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 84 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 9 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատումների գործերի քննության արդյունքում չորս ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում եւ հաշվարկվել է 1,07 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված երեք գործերի քննության արդյունքում կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Բնապահպանական պետական տեսչության կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքների որոշումներ եւ հաշվարկվել է 220 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 20 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80 հազար դրամ գումարի վարչական տուգանքների որոշումներ:
Արագածոտնի եւ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման դեպքի քննության արդյունքում մեկական ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 50 հազարական ՀՀ դրամ գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 60 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 30 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 45 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 7.5կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սեւանա լիճ: Հայտնաբերվել եւ առգրավվել է նաեւ տիրազուրկ ձկնորսական 7 ցանց: Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.67 մլն դրամ գումար: