03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Մարդիկ տարբեր կենցաղային, կրթական, դաստիարակչական վիճակով մտնում են բանակ. Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Զինված ուժերում ողբերգական դեպքերը գրանցվում են, 1-2 օր դրա շուրջ աղմուկ-հիասթափություն է, իսկ հետո զոհվածի ընտանիքները մնում են իրենց դժբախտության հետ, մեղադրյալների ու նրանց ընտանիքների կյանքը վերածվում է դժոխքի: Ու վերջ:

Բանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոնները մտածողությունն ու գաղափարական ազդեցությունն են:

Մարդիկ տարբեր կենցաղային, կրթական, դաստիարակչական վիճակով մտնում են բանակ: Եթե այդ ամենը չեփվի կանոնադրական, գաղափարական և արժեհամակարգային ճանապարհով, ապա կստանանք այն, ինչը հիմա ստանում ենք:

Առանց այս ճանապարհի՝ առհասարակ անիմաստ է քննարկել բանակի, դրա մարտունակության կամ ապագայի մասին»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ