23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աբսուրդի դաշտում չհայտնվել. բնապահպանության փոխնախարար

՛՛Չէ, չէ այդպիսի բան չկա, մեկը մյուսի հետ կապ չունի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սիմոն Պապյանը՝ մեկնաբանելով բնապահպանների մտահոգությունը, որ Արարատյան դաշտավայրում արտեզյան ջրերի բացակայության պատճառով ձկնատադրության համար պետք է օգտագործվի Սևանը:

Նշենք, որ երեկ մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ ՛՛S.O.S. Սևան՛՛-ը բողոքի ակցիա էին անում ընդդեմ Ազգային ժողովի առաջիկա քառօրյային ներկայացվելիք Սևանա լճի մասին 2 նախագծերի, որոնցով նախատեսվում է Սևանից էականորեն ավելացնել ջրառը և իշխան ձկան ցանցային արտադրություն հիմնել։ Նրանք կարծում են, որ հավելյալ ջրառի և լճի մեջ տարեկան 5 հազար տոննա արհեստական կեր լցնելու պարագայում Սևանն ակվարիում կդառնա։

Պապյանն այդ անհանգստությունն ունեցողներին առաջարկեց մասնակցել այս թեմայով անցկացվելիք խորհրդարանական լսումներին, բարձրացնել իրենց մտահոգությունները: ՛՛Ես չգիտեմ՝ իրենք ինչ են ասում, բայց կարելի է այդ ամենը մասնագետների հետ քննարկել ու աբսուրդի դաշտում չհայտնվել՛՛,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ