23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ում է ձեռնտու իջեցնել Սևանի մակարդակը. բնապահպաններն ԱԺ-ի դիմաց էին /ֆոտո, վիդեո/

Այսօր Ազգային ժողովոի դիմաց մի խումբ բնապահպաններ այսօր ակցիա էին կազմակերպել: 

Բնապահպանների նախաձեռնությունը կոչվում է ՛՛S.O.S Սևան՛՛: Նրանք պահանջում էին պատգամավորններին դեմ քվերակել ՛՛Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծին։

Henaran.am-ի հարցին, թե որն է վտանգը, Ինգա Զարաֆյանը պատասխանեց, որ այս նախագծի նպատակն է ուղղակիորեն Սևանա լճի մակարդակն իջեցնել և ոչ թե 70 մլն խմ ավել ջուր Սևանից բաց թողել Արարտյան դաշտավայրի ոռոգման ջրի նպատակով։ ՛՛Մենք պետք է նայենք, ում է դա ձեռնտու, ձեռնտու է Սևան-Հրազդան կասկադին՝ էնեկգետիկ համակարգի համար, նույն արարատյան արտեզյան ջրերն օգտագործող խոշոր ձկնաբուծարանի տերերին, որովհետև նրանք կսկեն արտեզյան ջրերը հավեսով օգտագործել, և նաև այն մարդկանց է ձեռնտու, ովքեր հենց որոշում ընդունողներն են, որոնք ունեն տարբեր օբյեկտներ Սևանա լճի ափին՛՛,-ասաց բնապահպանը։

Հիշեցնենք, որ կառավարությունը Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել ՛՛Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպան, վերարտադրման և օգտագործման միջոցառումենրի տարեկան ու համալլիր ծրագրերը հաստատելու մասին՛՛, ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասն օրենքի նախագիծը, որով Սևանա լճից ջրաբացթողումները 5 տարվա ընթացքում կավելանան 40 տոկոսով և, ըստ բնապահպանանների, լիճը կսկսի իջնել ու ճահճանալ: Իսկ մյուս նախագիծը, ՛՛Սևանա լճում իշխանաի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր՛՛ , որի համաձայն՝ Սևանա լճում աճեցվելու է տարեկան 50 000 ձուկ:

Շարունակությունը՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ