23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Մեզ ստիպում է մեր հակառակորդների հետ խոսելու նրանց լեզվով՛՛

”Ոչ ոք դեմ չէ Արարատյան դաշտավայրի ոռոգման նպատակով ջուր բաց թողելուն, բայց միաժամանակ  պետք է մտածել, թե ինչպես պետք է ՀՀ-ը վերականգնի իր ջրային ռեսուրսները՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը։

՛՛Գաղտնիք չէ, որ մեր ամբողջ ջրային ռեսուրսները՝ Դեբետ գետը, Որոտան գետը, Արփա գետը, բոլոր գետերը դրանց վտակներով կամ Վրաստանով են գնում Ադրբեջան՝ խառնվելով Դեբետին կամ Աղստևին, կամ էլ ուղղակի գնում են Ադրբեջան։ Այսինքն՝ սա ևս մեկ անգամ մեզ ստիպում է մեր հակառակորդների հետ խոսելու նրանց լեզվով, կուտակել մեր ջուրը սա լուրջ ռեսուրս է։ Օրինակ՝ մենք Նախիջևանին շուրջ 350-400մլն խմ ջուր ենք բաց թողնում, այն դեպքում, երբ մենք ջուրը կարող ենք լրացուցիչ ռեզերվ օգատգործենք Սևանից ջուր բաց թողնելու փոխարեն։ Մենք դա կարող ենք անել՛՛,-ասաց նա։

Վերջինս անհրաժեշտ է համարում լրացուցիչ ևս 70 մլն խմ ջուր բաց թողնել Սևանից, 170մլն խմ-ից բացի 5 տարի ժամկետով՝ Արարատյան դաշտավայրի ոռոգման նպատակով։

 ՀՀԿ պատգամավորը սակայն նկատեց, թե կառավարությունը մյուս կողմից էլ թույլ է տվել ստորգետնյա ջրերն օգտագործել ձկնարտադրություն զարգացնելու նպատակով։ Ըստ նրա՝ իհարկե, անհամատեղելի են ձկնադյունաբերությունից ստացած եկամուտն ու բնական ռեսուսրի ծախսումը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ Արաքսի ջրերի օգտագործման անահամչափությանն, ապա Հակոբյանը շեշտեց. ՛՛Թուրքիայի հանրապետությունը, մեր հարևանները, ոչ բարով խերով, արդեն Արաքսի վտակի վրա, որի ջուրը համաձյան միջազգային պայմանների, մենք պետք է օգտագործենք համատեղ, արդեն կառուցում է հինգերրոդ ջրամբարը 1մլրդ խմ ծավալով և չորսի հետ գումարային կազմում է 1,5 մլրդ խմ ջուր, այսինքն՝ Թուրքայն կարողանում է Արքասի ջուրը, որ մենք պետք է համատեղ օգտագործեինք, նախապես մինչև օգտագործումը 1,5 մլն խմ վերցնում է և հետո նոր կիսվում մեզ հետ։ Եթե այդպես շարունակվի, կստացվի, որ Ախուրյանի ջրամբարից ՀՀ տարածքով կուտակվող ջուրը կիսել ենք Թուրքիայի հետ, իսկ Թուրքիայի տարածքով հոսող ջուրը կօգտագործի զուտ իր համար՛՛։

Հակոբյանը նկատեց, որ քանի անհնար է ոռոգման նպատակով ջուր բաց չթողելը, ապա պետք է վերցնել 3-4 տարի ժամկետ, որպեսզի կարողանան այն կազմակերպությունները, որոնց թույլ են տվել օգտագործել ստորգետնյա ջրերը, օրենքով կարգավորել օգտագործված հորերի փակման սկզբունքը և դրանով տալ հնարավորություն՝ վերարտադրելու ստորգետնյա ջերերը։ ՛՛Իսկ ինչ անեն ձկնարտադրողների հետ, որովհետև մարդկանց թույլ են տվել գումարներ ներդնելու, աշխատատեղեր ստեղծելու և այլն, ես կարծում եմ, որ 3-4 տարի ժամկետը բավարար կլինի, որ այդ ծախսած գումարները շահույթի տեսքով ստանալու և երկրորդը կարող ենք առաջարկել գետերի հուներում և այլ տարածքներում իրենց ռեսուսրն օգտագործելու և ձկնարդյունաբերությամբ զբաղվելու՛՛,-առաջարկեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ