23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան. Փաշինյանն անուններ է տալիս

 ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյան այսօր ԱԺ-ում ՛՛Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տերեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛ նախագծի քննարկման ժամանակ հարցրեց, թե ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը նախագիծ ներկայացրել Սևանա լճից հինգ տարի ժամկետով տարեկան 240մլն խմ ջուր բաց թողնելու և Արարատյան դաշտավայրը ոռոգելու նպատակով։ Այս հարցը տալուց հետո ինքն էլ պատասխանեց: ՛՛Պարզվում է, որ Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի օգտագործելիության մակարդակը կրճատվել է ավելի քան 67%-ով։ Ինչո՞ւ է այդպես բան եղել, որովհետև ձկնաբուծական ընկերությունները Կառավարության թույլտվությամբ անվերահսկելի կերպով խորքային հորեր են բացել, հորերից ջրերը լցրել են իրենց անբարները, ամբարներում ձուկ են աճեցրել, ձուկը վաճառել շահույթ են ստացել, իսկ ջուրը թափել են դրենաժային համակարգեր, որոնք հոսել են դեպի գետեր ու գնացել՛՛։

Փաշինյանի խոսքով՝ ջուրը արտեզյան համակարգից հանվել և լցվել է Կասպից ծովը։ Նա նաև հղում արեց ՀՀ ջրային օրենսգիրքը, որտեղ նշում է, որ ջրային ռեսուրսի օգտագործումը թույլատրվում է միայն դրա պահպանության և վերարտադրության սահմաններում:

ՀԱԿ պատգամավորն անցավ մամուլում շրջանառվող այն անուններին, թե ովքեր են ձկնարդյունաբերությամբ զբաղվել այդ ատրեզյան ջրերով։ ՛՛Ովքեր են այդ ազդեցիկ մարդիկ, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալքեսանյանը, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյան, ես չգիտեի, բայց անցած քառօրյային Հովիկ Աբրահամյանն ինձ ասաց, որ Վարդան Այվազյանն էլ այդտեղ լուրջ գործով է զբաղվում։ Հիմա հետաքրքիր է, Վարդան Այվազյանն ում դարդնա լացում, գյուղացիների, թե իր դարդը՛՛,-ասաց նա և ավելացրեց, թե հանրությունը պետք է իամանա, այդ մարդիկ ինչքանով են կապված այդ խնդրի հետ և կրելու են պատասխանատվություն։  Փաշինյանը հայատարեց, թե այս նախագիծն անթույլատրելի մոտեցում է և ինքը դեմ է քվեարկելու։ Ելույթի վերջում դահլիճում նտած Վարդան Այվազյանը Փաշինյանի հետևից հեգնեց, թե իրար հետ ենք բացել, չես հիշո՞ւմ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ