23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ի դիրքորոշումը կախված կլինի արձագանքից

՛՛Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տերեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛ նախագծի քննարկման ժամանակ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտկան հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը հայտնեց, որ այս թեմայով բուռն քննարկումներ են եղել: 

՛՛Կառավարությունը կանգնեցրել է իսկապես դժվարին ընտրության առջև. կողմ քվեարկելով՝ շտապողականություն կդրսևորենք, քանզի չունենք հեռանկարներ զարգացման առումով, դեմ քվեարկելով՝ ոչ ենք ասում Արմավիրի և Արտաշատի հողօգտագործողներին՛՛,-ասաց նա:

Վերջինս նշեց, որ ԲՀԿ-ը համամիտ չէ, թե այդքան ջուրն էական ազդեցություն չի կարող ունենալ, նաև այն բնապահպանների հետ համամիտ չեն, որ չեն ուզում տեսնել խնդրում առկա տնտեսական բաղադրիչը: ՛՛Մերկապարանոց պնդումներին դեմ ենք, մենք ասել ենք՝ ինչու է սահմանում հնգամյա ժամկետ կամ ինչու է այսչափ դանդաղում ջրամբարաշինությունը, Արփա-Սևանն էլ ձգձգվում է ՝ ձգտելով դարի շինարարություն տիտղոսին: Մենք ամբողջությամբ կիսում ենք նրա մտահոգությունը՝ եթե հետ գա ջրամբարաշինությունը, ապա ինչու այսքան տարի ոչինչ չենք անում այդ ուղղությամբ, ի դեպ, հարևան Թուրքիան նույնպես ունի այդ խնդիրը և ողջ ներուժով փորձում է լուծել այդ խնդիրը, իսկ մենք պոպուլիստական հայտարարություններից այն կողմ չենք անցնում՛՛:

ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգմավոր՝ Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, որ լավ կլիներ, որ այստեղ լիներ Բնապահպանության նախարարը, որովհետև շատ հարցեր իրեն էին ուղղված: ՛՛Իսկ ո՞վ է դեմ, որ գյուղացիները պիտի ջուր ստանան, խոսքը 29 գյուղի մասին էր, էսօր կարող է արդեն 45-ի մասին: Մենք չենք կարող դեմ լինել, որ ստանան, պիտի ստանան, բայց ոչ՝ Սևանի հաշվին, բայց եթե ստանան էլ, մենք պիտի ասենք՝ էդ ջուրը որ տալիս ենք, հետո լրացնելու ենք էսինչ մեխանիզմներով, հաջորդ տարվա մեխանիզմ ունենք, թե ոչ՛՛:

ԲՀԿ-ի դիրքորոշումը, պատգամավորի խոսքով, կախված կլինի  արձագանքից, նաև հինգ տարին մեկ տարի դարձնելու պատրաստակամությունից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ