19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Հավանաբար ժամանակն է թարմացնելու քաղաքական հիշողությունը․ Դանիելյան

ՀՀԿ ԳՄ անդամ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հերթական անգամ քաղաքական դաշտում պարտվելուց և նախընտրական քարոզարշավի ընթացքում տված խոստումները տապալելուց հետո երկրորդ նախագահի թիմի՝ «քաղաքագետ» հռչակվածներից մեկը որոշել է փրկել իրավիճակը ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերից։
Սեփական անհաջողությունների պատճառները խորքային վերլուծելու փոխարեն՝ այս շրջանակները զբաղված են իրականությունը խեղաթյուրելով՝ այն աստիճանի, որ վերլուծաբան հանդիսացող անձը խճճվում է միմյանց հակասող և միմյանց ժխտող երկու տարբեր թեզերի մեջ՝ փորձելով դրանք միավորել։ Միաժամանակ 2018 թվականի իրադարձությունները որակում են որպես «գունավոր հեղափոխություն»՝ զուգահեռաբար նշելով, որ տեղի է ունեցել «իշխանության հանձնում»։
Այս ամենը պարզապես մի հարց է առաջացնում․ երկրորդ նախագահի թիմակիցներն ու մերձավորները, ըստ իրենց պնդումների, մասնակցե՞լ են իշխանության հանձնմանը, թե՞ իրականացրել են գունավոր հեղափոխություն ընդդեմ Սերժ Սարգսյանի։
Հավանաբար ժամանակն է թարմացնելու քաղաքական հիշողությունը։ Գուցե այս նկարները, ինչպես նաև երկրորդ նախագահի կողմից գրված գրքում տեղ գտած՝ հեղափոխությանն ուղղված ողջույնի խոսքերը, որոնք փաստացի վկայում են Ռոբերտ Քոչարյանի՝ 2018 թվականի հայտնի իրադարձությունների նկատմամբ ոչ միայն իր գրքում արտահայտած վերաբերմունքի, այլև դրանցում ուղիղ մասնակցության մասին, վերջապես օգնեն նրան և նրա որոշ թիմակիցներին հիշել, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2018 թվականին»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ