03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՆԳՆ այս անչափելի ու ֆորմալ հանձնարարականը, ոչ մի ոստիկան օբյեկտիվորեն չի կարողանալու կատարել. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները՝ կանխելով հնարավոր զարգացումները»:

Չզարմանա՛ք, սա ոչ թե ավատատիրական կարգերով առաջնորդվող, հին գյուղի քյոխվայի նահապետական առաքելություն է, այլ հատված է՝ ՀՀ ՆԳՆ-ից, ոստիկանության ստորաբաժանումներին տված հանձնարարականից:

Փաստորեն ՀՀ ոստիկանությունը պետք է կարողանա ճշգրիտ որոշել, թե միմյանց նկատմամբ թշնամական հարաբերություն ունեցող որքան մարդ կա երկրում, ու դեռ պարզ չէ, թե ի՞նչ իրավական մեխանիզմով պետք է վերահսկի այդ հարաբերությունների ընթացքն ու վերջիններիս հետ ակտիվ աշխատանքներ տանի՝ հաշտեցնելու (թշնամանքը վերացնելու կամ մեղմելու) համար:

Եթե հաշվի առնենք հասարակությանը հոգեբանական լարվածության ու տարատեսակ սթրեսների ենթարկող տեղեկատվական-հակաքարոզչական հոսքերը, շատերի մոտ միմյանց նկատմամբ հարգանքի ու հոգատարության բացակայությունը, վերջին տարիներին սոցցանցերով ակտիվորեն տարածվող թշնամանքը, տարբեր մարդկանց նկատմամբ զրպարտանքները, հրապարակային վիրավորանքները, բարի համբավի, պատվի ու արժանապատվության ոտնահարումները, հանրային պառակտումներն ու դրանցում ՔՊ-ականների ունեցած խոշոր մասնաբաժինը՝ ապա կարող ենք արձանագրել, որ ՆԳՆ այս անչափելի ու ֆորմալ հանձնարարականը, ոչ մի ոստիկան օբյեկտիվորեն չի կարողանալու կատարել»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ