15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանությունները Սևանի շնորհիվ մեծ գումարներ են ձեռք բերել. Մանուկյանը տեղեկություններ ունի

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարծում է, որ Սևանից ջուր բացթողնելը բիզնես ծրագիր է, որի նպատակը մեկն է` պաշտպանել Սևանի ափամերձ հատվածի շինությունները և ավելի շատ ջուր տալ Սևան-Հրազդան հիդրոկասկադին, որպեսզի 10 մլն դոլարի հոսանք արտադրվի:

Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում ՛՛Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տերեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛ նախագծի քննարկման ժամանակ: Մանուկյանը հայտնեց, որ Սևանի մակարդակը վերջին 6 տարիների ընթացքում իջել է 16 անգամ, 2002 -2005թ-ին Սևանի մակարդակը բարձարցել է 12 սմ, 2005-2008-ին բարձրացել է 23 անգամ, իսկ վերջին երկու տարիներին ընդամենը՝ 3 մետր: ՛՛Սա ապացուցում է , որ վերջին տարիներին Սևանի մակարդակի բարձրացման համալիր ծրագրերը ոչ մի օգուտ չի տվել՛՛,-նկատեց պատգամավորը:

Նրա խոսքով` ՀՀ իշխանությունները Սևանից ջուր բաց թողնելով, թե չթողնելով մեծ գումարներ են վաստակել: Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ նախորդ տարվա հունվարին Սերժ Սարգսյանը հայտարարել էր մի քանի տարածքներում ջրամբարներ կառուցելու մասին, սակայն ցայսօր ջրամբարների կառուցման նախագծեր չկան. ՛՛Հիմա եկել եք նեյնիմ եք անում, թե ջուր չկա, Սևանից պետք է ջուր բաց թողնել, բա ի՞նչու վաճառեցիք մի քանի ջրամբար: Ինչո՞ւ վաճառեցիք ՛՛Որոտանի՛՛ կասկադը 180 մլն դոլարով, բայց առ այսօր փողը չի փոխանցվել՛՛,- հարցրեց Մանուկյանը:

Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ կան տեղեկություններ, որ Սևանից ջուր պետք է բաց թողնեն հունիսից, սակայն ջուր են բաց թողնում մայիսի 2-ից ընդ որում` նախատեսվածից ավելի: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ