26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետը մասնակցել է Չինաստանում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը

Չինաստանի Դալիան Քաղաքում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որի բացման արարողությանը ներկա է եղել նաև աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:  Նախքան համաժողովի մեկնարկը՝ վարչապետ Սարգսյանը հանդիպել է Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբին: ՀՀ վարչապետն ու Կլաուս Շվաբը մտքեր են փոխանակել ներկայիս տնտեսական զարգացումների, համաշխարհային տնտեսության հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: Անդրադարձ […]

Ստիպված պիտի շպիոնություն խաղա՞մ… Ռուբիկ Հակոբյանը Նալբանդյանից չէր սպասում

Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ինքը վաղը մեկնում է Բիշկեք՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին, և չգիտի, թե այնտեղ ինչ պիտի խոսի բելառուսների ու ղազաղների հետ: ՛՛Բացարձակ ինֆորմացիա չունեմ ղազախների ու բելառուսների հետ ինչ եմ խոսելու, ստիպված պիտի շպիոնություն խաղա՞մ՝ իմանալու համար ինչ է կատարվում մեզ ու ձեզ […]

Տեղադրվում են առաջարկությունների տաղավարներ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են. Երևանի զարգացման ծրագրերում երևանցիների առաջարկությունները ներառելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երևանի մարդաշատ վայրերում տաղավարներ են տեղադրվում. մեկական տաղավար յուրաքանչյուր վարչական շրջանում։ “Առաջարկությունների տաղավարը քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկած նոր, հավելյալ օղակը կամ այլընտրանքային այն գործիքն է, որի նպատակը  երևանցիներին քաղաքի զարգացման ծրագրերին մասնակից դարձնելն […]

“Մեր նախագահն ինչ անում է, ճիշտ է անում… “

 ”Ոչ մի բան էլ չեմ մտածում, մեր նախագահն ինչ անում է, ճիշտ է անում”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու մասին հարցին:   -Հա ուրախացել եմ, որովհետև մեր երկրի շահերից է բխում,-ասաց: -Մասնավորապես ո՞ր շահերից, հարցրին լրագրողները: -Ժամանակը գա, կասեմ էլի,-պատասխանե:     

Գազի հարցի շուրջ բանակցություններն ավարտված են

Ամիսներ շարունակ ՀՀ կառավարությունը հայտարարում է , որ գազի գնի սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարի հայթայթման համար բանակցությունները դեռ շարունակվում են: Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն Ազգային ժոովում լրագրողներին տեղեկացրեց, որ այդ հարցը վերջապես լուծվել է` ՛՛Այդ հարցը շուտով կլուծվի՝ Մաքսային միության ներքո՛՛,-նշեց նախարարը: Դիտարկմանը, թե երկար բանակցությունները, փաստորեն կապված էին Մաքսային […]

Չի հրաժարվի, եթե նվիրեն

՛՛Ես բիզնեսով չեմ զբաղվում՛՛,-այսօր հերթական անգամ լրագրողներին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Հարցին` ճիշտ է, որ ՛՛Կարֆուրի՛՛ տնօրենը նկատողություն է արել իրեն, Ալեքսանյանը պատասխանեց. ՛՛Ոչ, մատ ա թափ տվել վրես, դրա համար, տեսնու՞մ եք, տնից դուրս չեմ գալիս՛՛:  Լրագրողի հարցին` երբ է վերացնելու մենաշնորհը, թույլ տալու, որ գործարարները շնչեն, Ալեքսանյանը պատասխանեց. ՛՛Ես բիզնեսով […]

“Հուսով ենք` Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության հիմնադիրներից”. ՌԴ առեւտրի պալատի նախագահ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հույս ունի, որ Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության հիմնադիր-պետություններից մեկը, ասել է Ռուսաստանի առեւտրի պալատի նախագահ Անդրեյ Սլեպնեւը, փոխանցում է rbc.ru-ն: Սլեպնեւի խոսքերով`Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշմանը կհետեւեն  տեխնիկական հարցեր, նույնիսկ` ոչ հեշտ հարցեր: “Բայց դրանք արդեն այլ մակարդակի հարցեր են, կարեւորը` քաղաքական կամքն ու որոշումն է”, -ասել է նա: Սլեպնեւը նշել […]

Էդ պատմամշակութային արժեքը ես փրկել եմ, փրկել… զիբիլանոցից, կռիսանոցից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Փակ շուկայի սեփականատերը չէ: Ի պատասխան հարցի, թե բացելու է Փակ շուկան, նա ասաց. ՛՛Գնա շուկայի տնօրենից հարցրու՛՛: Դիտարկմանը, որ Փակ շուկայի մոտ հավաքված կանայք Ալեքսանյանի անունով են երդվում, նա արձագանքեց. ՛՛Դուք էլ եք իմ անունով երդվում: Կանայք էլ, տղամարդիկ էլ, […]

Տաղավարը ապամոնտաժվել է բնակիչների պահանջով

  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Չարենցի փողոցի 59 և 61 բնակելի տների հարակից տարածքում գտնվող հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարը ապամոնտաժել է: Որոշման հիմքում բնակիչների կողմից բարձրացված անհանգստությունները և դատարանի օրինական ուժի մեջ մտած համապատասխան որոշումն է: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ […]

Ի վերջո թե’ Հայաստանը, թե’ Ռուսաստանը մտնելու են Եվրամիություն. Իվանիշվիլի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ Մոսկվային չի հաջողվի հիմնել Եվրասիական միություն ի հակադարձություն Եվրամիության, եւ ի վերջո ԵՄ-ին մոտ կանգնած պետությունները կմտնեն Եվրամիություն, այդ թվում`Ռուսաստանը: Միեւնույն ժամանակ Վրաստանի վարչապետը Eesti Päevaleht թերթին ասել է նաեւ, որ իր երկիրը շարունակում է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Կիրակի օրը Թալին ժամանած Իվանիշվիլին ասել է, որ Վրաստանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված