21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ վարչապետը մասնակցել է Չինաստանում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը

Չինաստանի Դալիան Քաղաքում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որի բացման արարողությանը ներկա է եղել նաև աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 Նախքան համաժողովի մեկնարկը՝ վարչապետ Սարգսյանը հանդիպել է Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբին:

ՀՀ վարչապետն ու Կլաուս Շվաբը մտքեր են փոխանակել ներկայիս տնտեսական զարգացումների, համաշխարհային տնտեսության հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տնտեսական կառուցվածքին, նախատեսվող ծրագրերին, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ կատարվող քայլերին:    

 Համաժողովին, որին մասնակցում են աշխարհի մի շարք երկրների կառավարությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, կդիտարկվեն համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները, դրանցից բխող հնարավոր զարգացումներն ու հեռանկարները: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ