07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Էդ պատմամշակութային արժեքը ես փրկել եմ, փրկել… զիբիլանոցից, կռիսանոցից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Փակ շուկայի սեփականատերը չէ:

Ի պատասխան հարցի, թե բացելու է Փակ շուկան, նա ասաց. ՛՛Գնա շուկայի տնօրենից հարցրու՛՛: Դիտարկմանը, որ Փակ շուկայի մոտ հավաքված կանայք Ալեքսանյանի անունով են երդվում, նա արձագանքեց. ՛՛Դուք էլ եք իմ անունով երդվում: Կանայք էլ, տղամարդիկ էլ, ջահելներն էլ, ուսանողներն էլ… Սաղ պաշտպանում են ինձ, վատ ա՞: Էդ պատմամշակութային արժեքը ես փրկել եմ, փրկել… Զիբիլանոցից, կռիսանոցից՛՛:

Պատգամավորը հայտնեց, որ այսօր Մալաթիա թաղամասում դպրոց է բացվել և ինքը 10մ լն դրամի գույք է նվիրել: Դիտարկմանը, որ նա գործարար չէ և բիզնես չուն, և որտեղից կարող է այդքան գումար բարեգործություն անել, Ալեքսանյանը պատասխանեց. ՛՛Էտ քեզ վերաբերվում ա՞: Բայց ես, մինչև պատգամավոր լինելը, բիզնեսով եմ զբաղվել, պահել եմ, կուտակել եմ: Մի օր ձեր խիղճը կգա ու ճիշտը կգրեք:

Իմ արած լավ բաների մասին ոչ ոքդ չի գրում: Ոչինչ, մի օր խղճների վրա կգա. խիղճը կգա, ձեզ կխեղդի, կգրեք ճիշտը՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ