Տիգրան Սարգսյանի պետերբուրգյան օրակարգից

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Նախքան 15-րդ նիստի բացումը կայացել է հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի առանձնազրույցը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մաքսիմ Սոկոլովին ջերմ հյուրընկալության համար և նշել. ՛՛Մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերը զարգանում են վերընթաց կերպով: Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2012 թվականին աճել է 20 տոկոսով և […]