12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Գազի թանկացման մասին պայմանագիր չկա

՛՛Դեռևս ապրիլ ամսից արդեն երրորդ անգամ եմ ես բարձրացնում  ՀայՌուսգազարդի պայմանագրի մասին՛՛,-այսօր Ազգային ժողովում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրեց, թե երբ է կնքվել այդ պայմանգիրը:

 Ի պատասխան Տիգրան Սարգսյանը սենսացիոն հայտարարություն արեց: Պարզվում է, ՀայՌուս գազարդ ընկերության հետ Հայաստանն ամենևին գազի թանկացման պայմանագիր չի կնքել: ՛՛Ցանկացած պայմանագիր, որ մենք ստորագրենք, հասանելի կլինի Ձեզ համար: Պայմանագիրը դեռ ստորագրված չէ՝ մենք գտնվում ենք բանակցային գործընթացի մեջ:

Մենք ունենք պայմանագրի նախագծեր, որոնք պետք է ստորագրվեն և այդ պահին, երբ պայմանագրերը կստորագրվեն, կբերվեն ԱԺ, որովհետև ձեզ հետ միասին մանրակրկիտ պետք է քննարկենք բոլոր դրույթները՛՛,- հայտարարեց վարչապետը:

Հայտարարությունը պատգամավորների շարքերում բուռն քննարկման ալիք բարձրացրեց, ինչը ստիպեց ԱԺ նախագահին հիշեցնել կանոնակարգին հետեւելու մասին: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ