26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛ՀՀ-ը պատրաստակամ է նախաստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը՛՛ /վիդեո/

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստան-ԵՄ փոխհարաբերություններին:

Նա նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ իր ելույթում ամբողջական գնահատական տվեց այս հարցին: ՛՛Այն պետք է որակել որպես կանխատեսելի և վստահելի գործընկերոջ ելույթ, որևէ սենսացիոն հայտարարություն չեղավ. ՀՀ-ն հավատարիմ է մնում ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու զարգացմանը, ՀՀ-ն վերահաստատում է, որ անշրջելի է ժողովրդավարության զարգացումը երկրում՛՛:

Շարմազանովի խոսքով՝ ևս մեկ անգամ վերահաստատվեց հետևյալը. ՛՛Հարաբերությունները եվրոպացի և ռուսաստանցի գործընկերների հետ մենք չենք գիտակցում որպես իրար հակասող գործընթացներ, դրանք փոխլրացնող գործընթացներ են, և մենք մտադիր ենք շարունակել խորացնելու մեր հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դաշնության հետ, ինչպես նաև խորացնել հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ՛՛:

ԱԺ փոխնախագահը նաև վերահաստատեց, որ ՀՀ-ը պատրաստակամ է նախաստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, որովհետև համաձայնագրի մեխը “քաղաքական բարեփոխումներն են”:

ԵՄ-ի հետ հարաբերություններում` “դրվել է ոչ թե վերջակետ, այլ ստորակետ և  հիմա կկնքվի Ասոցացման համաձայնագիրը, թե մեկ այլ համաձայնագիր, թե ինչ անուն կդնենք, ՀՀ-ն վճռական է իրականացնելու քաղաքական բարեփոխումներ, որպեսզի երկիրը դառնա ավելի ժողովրդավարական”:

՛՛Այսօրվա Հայաստանն ավելի ժողովրդավարական է, ազատ է, շատ ավելի պաշտպանված են քաղաքացու, խոսքի ազատության իրավունքները, քան վեց-յոթ-տասը տարի առաջ, և դա շնորհիվ այն բարեփոխումների, որոնք իրականացրել ենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին: Մեր շահերից է բխում շարունակել մեր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ՛՛,-շեշտեց նա:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ