26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՌԴ-ից վերցված վարկը կմարվի

Այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտնեց, որ եվրոպարտատոմսերի թողարկման հետ կապված կառավարության բյուջեում վերաբաշխումներ են լիենլու՝ ծածկելու համար իրավաբանական ծառայությունների և ռեյտինգային ընկերությունների ծախսերը:

Ապա ընդունվեց որոշում, որով առաջարկվում է պետական բյուջեում փոփոխություն կատարել և եվրոպարտատոմսերի թողարկումից ստացված գումարը ծախսել հետևյալ կերպ.

՛՛Առաջին կետով վաղաժամկետ մարել ՌԴ-ից ստացված նախկին վարկի մայր գումարն ու տոկոսները 450 մլն դրամ գումար, երկրորդ փոքր և միջին բիզնեսի վարկավորման նպատակներով ԿԲ-ին տրամադրել 60 միլիարդ դրամ՝ յոթ տարի ժամկետով, յոթ տոկոսով, որպեսզի  խթանենք ու պայմաններ ստեղծենք՛՛,-ասաց նախարարը:

Եվս 3.9 մլրդ դրամ հատկացվեց  փոքր ու միջին ձեռնարկությունների վարկային կազմակերպությանը և 1 մլրդ 950 միլիոն արտահանման ֆինանսական ապահովման կազմակերպությանը:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ