25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վերացնում եք պառլամենտը, դուք խաղում եք պետականության հետ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ օրերս կառավարությունը վաճառել է եվրոբոնտեր 700 մլն դոլար ծավալով:

՛՛Ինչքան էլ որ փորձեք օրենքը մեկնաբանել ձեր ձևով, անհնար է 700 մլն պարտք վերցնել առանց ԱԺ-ում հարցը քննարկելու և ԱԺ-ին տեղյակ պահելու: Ես կարծում եմ, որ սա լուրջ ապտակ է մեր պետականությանը՛՛,-ասաց պատգամավորը: Շարունակելով Բագրատյանը նկատեց. ՛՛Երբ խորանում ես բուն պարտքի մեջ, տեսնում ես, որ այսպես կոչված 6,25%-ը գոյություն չունի, և իրական տոկոսադրույքը 9% է:

Ես սա անընդունելի եմ համարում և մեղադրում եմ ամբողջ կառավարությանը ՀՀ նախագահի գլխավորությամբ, ինչպես նաև ԱԺ-ի մեծամասնությանը: Ո՞նց կարող է հանրապետության պարտքը 700 մլն դոլարով ավելանալ, պետական պարտքը 44-ից դառնա 53 տոկոս, հանրապետության ընդհանուր պարտքը հասնի 8,5 մլրդ դոլարի՝ ՀՆԱ-ի 90%-ը, առանց ԱԺ-ի: Որտե՞ղ ենք մենք հայտնվել՛՛:

Բագրատյանը դիմելով մեծամասնությանն ասաց, որ իրենք ընդդիմություն են, սակայն և ընդդիմությունը, և իշխանությունը պետք է խաղի նույն կանոններով խաղան: ՛՛Գիտեք՝ ինչ կա, հարգելի մեծամասնություն, այնուամենայնիվ մենք ընդդիմություն ենք, բայց մենք կարող ենք ընդդիմություն լինել, եթե խաղի կանոնները մեկ են մեզ և ձեզ համար, դուք ձեզ համար սարքելով խաղի կանոններ, վերացնում եք պառլամենտը, դուք խաղում եք պետականության հետ, ես դա անընդունելի եմ համարում, ես գիտեմ այդ կեղծավոր բացատրությունները, որոնք վաղը կառավարությունը կբերի, դրանք ինձ համար անընդունելի են, դուք լրջորեն հարված եք հասցնում Սահմանադրությանը՛՛,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ