21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ Կոստանյանը… /վիդեո/

”Բայց ինչու ես առաջադրվեցի, ես վստահ եմ նրանք, ովքեր ևս առաջադրման ենթակա էին, իրենց արժանիքների համար էին նրանց անունները շրջանառվում, թե ինչու ես առաջադրվեցի, այդ հարցին, ես չեմ կարող պատասխանել”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, գործող Զինդատախազ Գևորգ Կոստանյանը` պատասխանելով հարցին, թե շատ պաշտոնյաների անուններ էին շրջանառվում, ինչու հենց ինքն […]

Moody’s-ը Ba2 է գնահատել Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի վարկանիշը

Միջազգային հեղինակավոր Moody’s կազմակերպությունն այսօր Ba2 է գնահատել Հայաստանի կառավարության տեղաբաշխած՝ 7 տարի մարման ժամկետով ու  6 տոկոսով 700 միլիոն ԱՄՆ դոլարի  եվրապարտատոմսերի վարկանիշը: Moody’s–ը վերահաստատել է նաև վարկանիշին տրված կայուն բնորոշումը: Միջազգային կազմակերպության գնահատմամբ՝ Ba2 վարկանիշը ստանալու համար հիմք է հանդիսացել Հայաստանի վարած ֆիսկալ զսպողական քաղաքականությունը, որն իր դրական արտացոլումն է գտել դեֆիցիտի նվազման […]

Սերժ Սարգսյանը մասնակցեց Բագրատաշենի անցման կետի հիմնարկերքին /վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նախագահը ներկա է գտնել Բագրատաշենի սահմանային նոր անցակետի կառուցումն ազդարարող հիմնարկեքի արարողությանը: Անցակետը կառուցվում է ”ՀՀ պետական սահմանի ”Բագրատաշեն”, ”Բավրա” և ”Գոգավան” անցման կետերի արդիականացում” ծրագրի շրջանակներում: Բագրատաշենում Հանրապետության Նախագահին ներկայացրել են նաև 60.6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վերոնշյալ ծրագրի ընթացքն ու առաջիկայում նախատեսված աշխատանքները. […]

՛՛Մենք բիզնես չունենք՛՛

”Մենք բիզնեսով չենք զբաղվում”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ՊԵԿ-ը պայքարում կոռուպցիայի դեմ, եթե ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը բազմաթիվ բիզնեսներ ունի:  Լրագրողի դիտարկմանը՝ Գագիկ Խաչատրյանն ունի բիզնեսներ, ՊԵԿ նախագահի տեղակալն արձագանքեց.  ՛՛Մենք ասելով ես ի նկատի ունեմ մեր համակարգի բոլոր աշխատողներին՝ ընդհուպ մինչև ղեկավար, մենք զբաղված […]

Հեֆֆերնը ուղիղ ասաց՝ ինչ շահ ունի Վաշինգտոնը Երեւանում.

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնն այսօր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից հրավիրված ՛՛Մաքսային բարեփոխուները Հայաստանում՛՛ համաժողովին անկեղծացավ: Նա պատասխանեց իրեն հաճախ տրվող հարցին՝ ինչ շահ ունի իր երկիրը՝ աջակցելով և ջանալով Հայաստանում բարելավել գործարար միջավայրը և տնտեսական աճ ապահովել։ ՛՛Ինչ անում ենք Հայաստանի և հայ ժողովրդի համար ենք անում, որպեսզի տնտեսական աճ ապահովենք և կարողանանք […]

Միացյալ նահանգները շարունակելու է աշխատել Հայաստանի հետ

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի մաքսային ոլորտում դեռևս բազմաթիվ խնդիրներ կան։ ՛՛Շարունակելու ենք աշխատել Պետական եկամուտների կոմիտեի, Ֆինանսների նախարարության, քաղաքացիական հասարակության հետ՝ այս խնդիրները շտկելու ուղղությամբ՛՛,-նշեց նա։ Հարցին, թե ինչպես է գնահատում հիմնական բարեփոխման կետը, այսինքն՝ գիլյոտինային ծրագիրը, որով օրենսդրական դաշտն է ուսւոմանսիրվում ու ազատվում են բոլոր այն օրենքներից, […]

Խնդիրը ՊԵԿ-ն է

ԱՄՆ ՄԶԳ ՛՛Ի-Դի-Էմ-Սի՛՛ ծրագրի Գործարար միջավայրի բարելավման թիմի ղեկավար Ջոն Դոունսը կարծում է, որ հայկական բիզնեսի համար կարևոր նշանակություն ունի թափանցիկ, արդարացի և արդյունավետ մաքսային համակարգի զարգացումը: Այս մասին նա կարծիք հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում: Այս ծրագրի նպատակն է Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացումը, ինչպես նաև նպաստելը բիզնես միջավայրի բարձրացմանը: Նախքան ծրագրի մեկնարկը […]

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի  գլխավորությամբ կառավարությունում  տեղի է ունեցել ՛՛Հյուսիս-հարավ  ճանապարհային միջանցքի և Քաղաքային  կայուն զարգացման ներդրումային ծրագրերի՛՛  կառավարման խորհրդի հերթական նիստը:  Անցնալեվ օրակարգային հարցերին՝  խորհուրդը նախ ի գիտություն է ընդունել նախորդ հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այնուհետև խորհուրդն անդրադարձել է Տրանշ 1-ի և 2-ի շինարարական աշխատանքներին խոչընդոտող գովազդային վահանակների ապամոնտաժման հարցերին: Վարչապետը հանձնարարել է լրացուցիչ քննարկել ներկայացված խնդիրները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Այնուհետև խորհրդին […]

Կարինե Մինասյանը տեղյակ չէ վարչապետից

 Հայաստանի Մաքսային մությանն անդամագրվելու գործընթացը ղեկավարող 7 աշխատանքային խմբերը ղեկավարում է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիակայի փոխնախարար Կարինե Մինասյանը: ՛՛Ժամանակը ցույց կտա բանակցությունների ընթացքը՛՛,-նշեց նա: Հարցին, թե ինչպես է վարչապետը ղեկավարելու այդ հանձնաժողովը, եթե նա դեմ է Մաքսային միությանն անդամակցելուն, Մինասյանն արձագանքեց. ՛՛Նման տեղեկատվություն չունեմ՛՛:

Վարչապետն ազատեց աշխատանքից

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստում հաստատեց Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացրած ՛՛Բաժնետիրական ընկերությունների մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախարարը նշեց, որ նախագծի ներկայացման նպատակը բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալը ավելացնելու և դրանով իսկ, ընկերությունների ֆինանսական կայունության աստիճանը բարձրացնելու օրենսդրական սահմանափակումները վերացնելն է: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ այս բնագավռում լուրջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի