07 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

ՊԵԿ-ի նախագահը չի հերքում կոռուպցիոն երեւույթները /վիդեո/

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը Բագրատաշենում խոսելով համակարգում առկա կոռուպցիոն երեւությների մասին՝ մասնավորապես ասաց, որ արդիականացումը հենց բերում է դրա կրճատմանը:

”Ինչքան քիչ լինի մարդկային գործոնը, այնքան այդ ռիսկը կնվազի: Համապատասխան սարքավորումներ ենք տեղադրելու, մի խոսքով նման զրույցներ էլ չպիտի լինեն”,-ասաց նա:

Ինչ վերաբերում է  Վերաքննիչ վարչական դատարանի որոշմանը, որով բավարվել է ուսանող իրավաբան Սերգեյ Գրիգորյանի՝հայցը ընդդեմ ՊԵԿ-ի, Խաչատրյանն ասաց, որ այն բողոքարկվելու է Վճռաբեկ դատարանում: Հիշեցնենք, որ հայցվորը պահանջել էր  Ճապոնիայից ներմուծած իր MERSEDES-BENZ մակնիշի մեքենան մաքսազերծել գործարքի արժեքի  մեթոդով, այսինքն՝ 2000 դոլարով ավելի ցածր մաքսատուրքով, քան պահանջել էին մաքսային տեսուչները:

Մանրամասները տեսանյութում:

Հիշեցնենք, Գագիկ Խաչատրյանը  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին մասնակցում էր Բագրատաշենի նոր անցակետի հիմնարկեքի արարողությանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ